Մի օր ամուսինս ինձ ասաց, որ ես պարտական եմ իրեն, քանի որ․․․Ահա, թե ինչ արեցի ես

Ես և ամուսինս ավելի քան 10 տարի ապրել ենք երջանիկ ամուսննական կյանքով, երբ նա հանկարծ սկսեց ակնարկել, իսկ հետո ուղղակիորեն ասաց, որ իրեն պարտք ու պարտական ​​եմ, քանի որ նա ինձանից շատ գումար է վաստակում: Այո, ես չեմ վիճում, ամսական ստանում եմ մոտ 30 հազար, ամուսինս ՝ ավելի քան 40 հազար:

Բայց նա միլիոնատեր չէ, և ես էլ ձրիակեր չեմ։ Այդ 30 հազարով ես կկարողանայի նորմալ ապրել։

Ես երկար մտածեցի։ Բառացիորեն մեկ շաբաթ ամեն օր լսում էի նրանից այդ անհեթեթությունը, և հետո նրան  առաջարկեցի հետևյալը: Մենք կապրենք տան  տարբեր սենյակներում, յուրաքանչյուրը ինքնուրույն կհետևի իրենց սննդակարգին, հագուստին, կոշիկներին և այլն։

Մեր առանձին սենյակներում ապրելուց անցել էր գրեթե 2 շաբաթ: Վերջապես կարողացա հանգստանալ: Հիմա շուկայից և սուպերմարկետից ծանր փաթեթներ քարշ չեմ տալիս տուն, մաքրում եմ միայն իմ սենյակը, իսկ լոգարանը և խոհանոցը մեկ օր մաքրում եմ ես, մեկ օր ամուսինս

Պատանեկության տարիներին ես վոլեյբոլ էի պարապում, իսկ ամուսնանալուց հետո ժամանակ չունեի, մի խոսքով՝ ես գրանցվեցի վոլեյբոլի խմբակ:

Միևնույն ժամանակ, եղունգներիս, սանրվածքներիս, լողավազանի և այլնի համար վճարումներ կատարելուց հետո, ինձ դեռ 3-4 հազար գումար մնաց: Եվ այսքանից հետո դեռ ամուսինս ասում էր, որ ինքն է ինձ պահում․․․

Հա, ի միջի այլոց ամուսնուս մասին․․․

Առաջին շաբաթ նա սովորեց միացնել փոշեկուլը, ճզմել շվաբրը, տարբերակել հատակի մաքրիչը հեղուկ օճառի մեծ շշից, իսկ թե ինչպես էր լվացքի մեքենան միացնում․․․ Կարելի է ասել նա լվացքի մեեքնայի սեղմակների վրա սիմֆոնիա էր նվագում

Սնվելու տեսանկյունից ուտում էր միայն ձվածեղ, փքաբլիթներ/պոնչիկ/, ծաբաթ և կիրակի օրերին շաուրմա և երշիկեղեն․․․

Վերջերս նա ցանկացավ սենդվիչներ պատրաստել, գնաց հաց գնելու, և երբ վերադառձավ, հարցրեց, թե որտեղից էի գնում այդ համեղ հացերը:

Իհարկե, ես տեսնում էի, որ առանց ինձ նա չի կարողանում, բայց քանի դեռ նա դա չի գիտակցում և չի գալիս ինձանից ներողություն խնդրելու, ես առաջին քայլ չեմ անելու: Սկեսուրն ինձ ասաց, որ նման տեմպերով ես կկորցնեմ ամուսնուս:

Ես մտածեցի, որ եթե ինքը այդքան համառ է և չի գիտակցում իր խոսքերի լրջությունը, ապա ես նրա հետ ապագա ունենալ չեմ կարող․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика