Ամուսինը խոստովանեց քահանային որ դավաճանել է կնոջը․ Նա չէր մտածում, որ իրադարձությունները այդպիսի ընթացք կստանան․․․

Տղամարդը գնում է եկեղեցի և հանդիպում քահանային, ով միանգամից հարցնում է, թե ինչով կարող է օգնել նրան:

-Ես կնոջս եմ փնտրում: Նա ասաց, որ այստեղ կլինի, սակայն չկա: Այդ դեպքում ես կխոստովանեմ… Ներեցեք ինձ հայր, որ այդպիսի մեղք եմ գործել:

-Ո՞րն է ձեր մեղքը, որդյակս:

-Մի քանի օր առաջ ես նորից կնոջս էի փնտրում, մեր տանը, նրա փոխարեն հանդիպեցի նրա քրոջը՝ ննջարանում, ով միայնակ էր: Ես քնեցի նրա հետ:

-Այո որդյակս, դա մեծ մեղք է…

-Հաջորդ օրը ես նորից գնացի կնոջս փնտրելու: Այս անգամ նրա հորաքրոջ տանը: Այնտեղ նույնպես չգտա, սակայն հանդիպեցի հորաքրոջ աղջկան, ով նույնպես միայնակ էր: Ես նրա հետ էլ քնեցի:

-Դուք հասկանում ե՞ք, որ դա սխալ է, որդյակ իմ:

-Ես փորձեցի նրան գտնել նաև աշխատավայրում, որտեղ հանդիպեցի նրա կոլեգաներից մեկին…

Այստեղ քահանան ընդհատում է.  

-Դուք ձեր կնոջ կոլեգայի հետ էլ քնեցի՞ք:

-Այո..

Լռություն տիրեց…

-Ինչու՞ եք լռում:

Տղամարդն ուշադիր նայեց և հասկացավ, որ քահանան այլևս այդտեղ չէ և սկսեց փնտրել նրան: Արդյունքում գտավ պահարանում թաքնված:

-Ինչու՞ եք թաքնվում:

-Ես հասկացա, որ այստեղ բացի ինձնից ոչ-ոք չկա, իսկ դուք եկել եք այստեղ, որպեսզի գտնեք ձեր կնոջը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика