Ամուսինս, ինչպես ամեն օր, պառկեց բազմոցին և այդպես մնաց մինչև երեկո․․․Ես ոչ մի բան չկարողացա մտածել և ի պատասխան իր ալարկոտության պառկեցի նրա կողքին․․․

Այս անգամ ևս, ինչպես միշտ, ամուսինս պառկեց բազմոցին պառկած մնաց ողջ օրը: Նա թողեց իր նախկին աշխատանքը, քանի որ այդ աշխատավայրում, ինչպես և մնացած տեղերում, չնկատեցին նրա տաղանդը։

Նման բան արդեն պատահել էր: Ես աշխատում եմ կայուն հիմնարկում բարձր աշխատավարձով, վկատարում եմ ինչպես սննդի, այնպես էլ մեր ապրելակերպի համար, հոգում բոլոր ծախսերը:

Նա ինձ գովում էր իր ընկերների մոտ։ Նա ասել էր, որ ես շատ լավն եմ, աշխատում եմ գումար եմ վաստակում, մինչդեռ շատ կանայք ուղղակի նստած են ամուսինների վզին իրենց ծախսերով: Սկզբում ես ևս նույն կարծիքին էի և ինձ համարում էի շատ լավը, բայց հետո հասկացա, որ նա օգտագործում է ինձ:

Իհարկե, նա ինձ օգնում էր տնային գործերում, բայց մեծ մասամբ ես ինքս դա հասցնում էի: Նա չեր ցանկանում ամեն աշխատանք կատարել կամ ցանկացած աշխատանքի գնալ, նրա հպարտությունը թույլ չէր տալիս 20000-ով աշխատել : Եվ այսպես, նա ամեն աստծո օր պառկած էր բազմոցին։

Մի օր երեկոյան վերադարձա տուն և ինքս էլ պառկեցի բազմոցի վրա նրա կողքին: Նա ոչինչ չասաց, բայց ես զգացի, որ նա ուղղակի ցնցվեց իմ այդ քայլից։

Առավոտյան նրա զարմանքը կրկնապատկվեց, երբ արթնացավ առավոտյան 11-ին և տեսավ ինձ պառկած։ Նա հրեց ինձ ՝ ասելով, որ ես ուշացել եմ աշխատանքից:

Ես պառկած տեղիցս չշարժվեցի և ասացի նրան, որ աշխատավայրում իմ հաստիքը կրճատվել է և ես առանց աշխատանք եմ մնացել։

Իրականում ես ինքս էի շխատանքից ազատվել: Այդպես ամեն օր նա պառկում էր բազմոցին և ոչինչ չէր անում աշխատանք գտնելու համար և ես, ի պատասխան նրա ալարկոտության, ևս պառկում էր բազմոցին։ Այսպես անցավ մեկ շաբաթ մինչև եկավ մեր վարկի վճարման օրը: Այդ օր նա իձ ասաց, որ ՄԵՆՔ պետք է նոր աշխատանք փնտրենք։

Ես նայեցի նրան և ասացի, որ ես դեռ չեմ հարմարվել աշխատանքից ազատվելուն: Ես պետք է հանգստանամ և հավաքեմ ուժերս:

Եվ ահա հրաշք։ Մեկ շաբաթ անց նա գտավ բարձր վարձատրվող աշխատանք՝ կարիերայի առաջխաղացման  հեռանկարով:

Եվ հիմա ես թեթև աշխատանք եմ փնտրում ինձ համար, որպեսզի ընտանիքի ամբողջ հոգսը իմ վրա չլինի, որպեսզի ոչ թե ինձ վրա ընտանիք քաշի, այլ ամեն օր վայելեմ:

Այնպես որ, հիշեք, աղջիկներ: Եթե ​​ձեր ամուսինը պառկած է բազմոցի վրա, ապա Դուք ևս արեք նույնը և պառկեք նրա կողքին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика