Առավոտյան իջնում էի աստիճաններով և տեսա հետևյալը. 17-ամյա դուստրս ինչ-որ անծանոթի հետ խաղաղ քնած էր․ Ըստ տեսարանի – թեժ գիշերվանից հետո․․․

Մի անգամ՝առավոտյան իջնում էի աստիճաններով և տեսա, որ իմ 17-ամյա դուստրն ինչ-որ անծանոթի հետ խաղաղ քնած էր: Եվ այդ տեսարանն այնպիսին էր, որ դժվար չէր կռահել, որ նրանք անցկացրել էին թեժ գիշեր: Ես անաղմուկ անց նրանց կողքով, անձայն պատրաստեցի նախաճաշ, բարձրացա վերև, որպեսզի արթնացնեմ կնոջս, որդուս, կրտսեր աղջկաս և զգուշացնեմ նրանց, որ նրանց չարթնացնեն: Մենք սկսեցինք նախաճաշել, իսկ մեր ճաշասեղանը գտնվում է հենց նրանց դիմաց:Եվ ես հանկարծ գոռացի.

– Երտասարդներ, նախաճաշը պատրաստ է: Երդվում եմ , որ ես երբեք չէի տեսել այդպիսի տեսարան՝ որ նրանք այդքան արագ վեր թռան տեղներից և սկսեցին հագնել այստեղ-այնտեղ թափթփված շորերը: Ես նորից բղավեցի, որ նախաճաշը պատրաստ է հրելով աթոռը դեպի վախեցած տղամարդը՝ հրամայեցի նստել: Ընտանիքս քարացել էր: Նրանք վախենում էին շարժվել: Երտասարդի համար երևի կյանքում ամենադժվար երեք րոպեներն էին, որ նա պետք է անցներ հասնելու համար աթոռին: Դիմեցի երիտասարդին.

– Ես պատրաստվում եմ ուղղել քեզ հարց, որի պատասխանը շատ կարևոր է բոլորիս համար: Նա ծածկվեց սառը քրտինքով:

Տանտեր

– Դու կատուներ սիրու՞մ ես: Նա գեղեցիկ արտաքինով երիտասարդ էր: Երևում էր , որ կրթված չէ , բայց դրա հետ մեկտեղ, այնքան էլ անխելք չէ:  Նրա մեջ ինչ- որ տարորինակություն կար: Աղջիկս ներկայացրեց, որ երիտասարդը ուշադիր և լավ մարդ է, և, որ իրենք ծանոթ են արդեն մեկ ամիս: Պատմեց, որ երիտասարդն ամեն երեկո ուղեկցել է տուն, իսկ առավոտյան՝ դպրոց:

Ավելին՝ համկերպվում է իր կամակորությունների հետ անկախ ամեն ինչից: պարզ դարձավ նաև, որ նա չունի ծնողներ, ընտանիք: Նրանց 8- ամսյա ծանոթության ընթացքում իմացանք, որ նա տուն չունի, և որ հայրը եղելէ հանցագործ՝ ինքնասպան է եղել, իսկ մայրը՝ մարմնավաճառ: Ապրել է փողոցներում, ավտոկայանատեղիներում և այլն:

Նրան խղճացինք, սկսեցինք վերաբերվել   որպես մեր աղջկա սիրած տղա: Նա լավ հարաբերությունների մեջ էր որդուս և նաև մյուս աղջկաս հետ: Կինս վերաբերվում էր նրան որպես մայր: Մի օր կնոջս և երեխաներիս պատմեցի նրա կենսագրությունը: Նրանք հուզվեցին: Դժվար էր հասկանալ այն փաստը, որ աղջիկս, իմանալով այդքանը, լռել էր:

Օրերից մի օր նրան հանձնեցի տան բանալիներից մեկը, ասացի, որ այդ օրվանից կսպասենք նրան ամեն երեկո,և որ կարող է տեղափոխվել ապրելու իրենց տուն: Հաջորդ շաբաթ միասին գնացինք դատարկ սենյակի համար կահույք ընտրելու: Բոլորը ուրախ էին: Այս պատմությունը եղել է 2000թվականին: Արդեն, 16 տարի անց, նորընտիր որդիս և դուստրս ունեն սեփական գործ և մեղ պարգևել են 3 հրաշալի թոռնիկներ: Այս պատմությունն այն մասին է, որ անգամ վատ ընտանիքի երեխաները կարող են չչարանալ ճակատագրի վրա, կարող են ապրել երազանքներով և դառնալ հիանալի մարդիկ, այլ ոչ՝ հանցագործներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика