Ընթրիքին մայրիկը հայրիկիս դիմաց դեսերտ և մի կտոր վառած հաց դրեց․ Քնելուց առաջ գնացի հայրիկիս բարի գիշեր մաղթելու և նա ինձ ասաց․․․

Մի օր երեկոյան երկար աշխատանքային օրվանից հետո, երբ մենք ընթրեցինք, մայրիկը հայրիկի դիմաց բերեց դրեց դեսերտը ՝ մուրաբա և վառված տոստ ՝ լրիվ սևացած տոստ: Հայրիկը  ոչինչ չասեց, ուղղակի կերավ այն և հարցրեց ինձ ՝ արդյոք դասերս սովորել եմ, ինչպես եմ անցկացրել օրս:

Այդ օրը գիշերը լսեցի, թե ինչպես է մայրիկը ներողություն խնդրում հայրիկից վառված տոստի համար, իսկ հայրիկի պատասխանն այսպիսին էր ՝

-Սիրելիս, ես սիրում եմ վառված տոստեր:

Ավելի ուշ, երբ ես գնացի բարի գիշեր մաղթելու հայրիկին, հարցրի նրան ՝ արդյոք նա սիրում է. Նա ձեռքը դրեց իմ ուսին և ասաց.

-Քո մայրիկը ամբողջ օրն աշխատել է, շատ է հոգնել: Վառված տոստը ոչնչի չի վնասի, իսկ խոսքերը …

Հայրիկը շարունակեց, իսկ ես ուշադիր լսում էի․

-Որդիս, մեր կյանքը լի է ոչ կատարյալով: Ես նույպես իդեալական չեմ: Ես շատ հաճախ մոռանում եմ ծննդյան օրեր, բայց այս տարիների ընթացքում շատ կարևոր բան հասկացա ՝ Պետք է սովորել ընդունել դիմացինի թերությունները, հենց սա է լավ և երջանիկ հարաբերությունների հիմքը:

Սիրիր և գնահատիր մարդկանց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика