Կինը մտնելով բար նկատում է մի համակրելի տղամարդու․ Որոշ ժամանակ անց կինը մաոտենում է տղամարդուն և հարցնում․․․

Կինը մտնում է բար և բարի մոտ նկատում մի շատ համակրելի տղամարդու: Մոտենում է նրան և հարցնում, թե ինչ է խմում․

-Կախարդական գարեջուր․-ասում է տղամարդը։

Նրան թվում է, որ նա խելագար է և հեռանում է: Շուտով բայց նա հասկանում է, որ այդտեղ այլևս մարդ չկա, ում հետ նա կարող է խոսել, վերադառնում է այդ տղամարդու մոտ և ասում․

-Գարեջուրը կախարդական չէ, այնպես չէ՞: Ես հիմա Ձեզ կապացուցեմ:

Նա խմում է գարեջուրը, դուրս թռչում պատուհանից, երեք անգամ թռչելով ֆռում շենքի կողքով և կրկին ներս թռչում:

-Դուք պետք է դա նորից անեք:

Նա կրկին խմում է գարեջուրը և նույն բանն անում: Կինը ցանկանում է փորձել այդ գարեջրից, և տղամարդը բարմենից խնդրում է: Նա խմում է գարեջուրը, դուրս թռչում պատուհանից, ընկնում ներքև, կոտրում բոլոր ոսկորները և մահանում: Բարմենը նայում է այդ տղամարդուն և ասում ․

-Բայց դու ինչ սրիկա ես, երբ արբած ես:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика