Վիրաբույժը ծանր վիրահատությունը ավարտելուց հետո գնում է սրճարան և․․․Միայն իմանաք, թե նա ինչպես է փակում հաշիվը

Լարված հերթափոխի ավարտից հետո, վիրաբույժը դուրս եկավ փողոց բացարձակ հյուծված վիճակում։ Աչքերը արդեն չէին տեսնում, ոտքերը հազիվ էին քայլեր անում, իսկ ուղեղը հրաժարվում էր մտածել։

Հասնել տուն և քնել․․․ բայց կինը որոշեց մինչ այդ մտնել մի հաճելի սրճարան։ Մեխանիկորեն ընթրելուց հետո կինը տրանսի վիճակից դուրս եկավ սրճարանի տիրուհու շնորհիվ։

-Բժշկուհի, դուք կարծես ունեցե՞լ եք ծանր օր։ Շա՞տ վիրահատություններ։ Այսօրվա ընթրիքը հաստատության հաշվին, ես արդեն տաքսի էլ եմ կանչել և վճարել ձեր համար։

Այստեղ կինը վերջապես ուշքի է գալիս և ասում։

-Այո, ես վիրաբույժ եմ․․․ և ծանր օր եմ ունեցել․․․ ինչ է, այդպես աչքի է ընկնու՞մ։

-Բանը նրանում է բժշկուհի, որ երբ դուք ավարտեցիք ձեր ընթրիքը, կանչեցիք մատուցողին և ասացիք․ «Ես վերջացրել եմ, հաշվեք գործիքները և կարեք հիվանդին»

Հարգելի բժիշկներ՝ Եթե աշխարհում կա արդարություն, ապա բժիշկների համար պետք է առանձին դրախտ լինի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика