Ամուսինը օտար քաղաքում հանդիպեց իր նախկին կնոջը․ Երկու շաբաթ անց նա հուսահատությունից չգիտեր ինչ աներ․․․

Ինչ-որ մեկին այս պատմությունը անիրական կթվա, բայց ինչ-որ մեկն էլ ասել է, որ աշխարհը մինչև ուղնու ծուծքը իրական է…

«Իմ ընկեր Սաշան ռոստովյան գործուղումից տուն էր վերադառնում: Տոմս գնելուց հետո վրոշում է, ինչպես ասում են դանդաղ տուրիստական քայլով, շրջել քաղաքով: Այդ ժամանակ նրան է մոտենում մի կին, որին նա անմիջապես ճանաչում է: Դա Զինան էր, նրա առաջին կինը:

Նրանք 12 տարի առաջ բաժանվել էին: Երբեմնի հարազատ դեմքը գրեթե չէր փոխվել, միայն գունատ էր: Երևի հուզված էր: Սաշան նրան գժվելու աստիճան սիրում էր, որն էլ դարձել էր նրանց բաժանվելու պատճառը՝ նա նրան խանդում էր առանց պատճառի և բոլորի նկատմամբ:

Վերջ ի վերջո Զինան, այլևս չհանդուրժելով հարցաքննությունները՝  հեռացավ : Մի անգամ Սաշան աշխատանքից շան ձագի հետ տուն վերադառնալով, սենյակում ոչ ոքի չի գտնում, իսկ սեղանին երկտող կար: Զինան գրում էր, որ Սաշային շատ է սիրում, բայց որոշել է հեռանալ: Նա հոգնել էր մշտական կասկածանքներից: Ե

վ ահա 12 տարվա բաժանումից հետո պատահական հանդիպում է նրան այդ քաղաքում: Նրանք երկար ժամանակ զրուցում են, հանկարծ Սաշան հիշում է, որ գնալու ժամանակն է: Նա սկսում է հրաժեշտ տալ.

-Կներես, ես պետք է գնամ, ես արդեն ուշանում եմ : Այդ ժամանակ Զինան ասում է. Սաշա, խնդրում եմ ինձ համար մի բան անես, հասկանում եմ, որ շտապում ես, բայց խնդրում եմ չմերժել: Արի հանդիպենք մի ընկերությունում, դա իմ համար շատ կարևոր է, իսկ ես մենակ այնտեղ չեմ կարողանում գնալ: Իհարկե ընկերս համաձայնվում է, բայց պայմանով, որ երկար չի տևի:

Նրանք մոտենում են մի հսկայական շինության և երկար ժամանակ մի թևից մյուսն են քայլում, բարձրանում և իջնում են աստիճաններով, և Սաշան խոստովանում է, որ նրան այն ժամանակ թվում էր, որ այդ ամենը 15 րոպեից ավել չի տևել:Նրանց կողքով անցնում էին տարբեր տարիքի մարդիկ՝ երեխայից մինչև ծեր: Ինչ-որ պահ Զինան մտնում է դռներից մեկից ներս:

Մինչև ներս մտնելը Զինան նայում է հրաժեշտ տվողի հայացքով. -Ինչ հետաքրքիր է: Ես չկարողացա ապրել թե քո հետ, թե առանց քեզ: Սաշան սպասում էր: Նա դուրս չէր գալիս, Սաշան արդեն ավտոբուսից ուշանում էր: Սաշան խոստովանում է, որ մի պահ, երբ նայում է շուրջը, սարսափում է. շինությունը լքված էր: Պատուհանների փոխարեն անցքեր էին:

Աստիճանաքայլեր չկային, դրանց փոխարեն տախտակներ էին, որոնցով նա դժվարությամբ ցած իջավ: Ավտոբուսից մի ժամ ուշացել էր, և ստիպված էր նոր տոմս գնել: Երբ Սաշան տոմս էր գնում, կայարանում հայտնեցին, որ այն ավտոբուսը, որից նա ուշացել էր վթարի էր ենթարկվել և ընկել էր գետը: Ոչ մեկը կենդանի չէր մնացել:

Երկու շաբաթ հետո Սաշան գնում է նախկին զոքանչի մոտ: Ելիզավետա Սերգեևնան պատմում է, որ Զինան բաժանումից մեկ տարի հետո մահացել է: Սաշան չի հավատում, մտածելով, որ կինը չի ցանկանում աղջկա տեղը ասել, բայց կինը նրան տանում է աղջկա գերեզմանի մոտ:

ԵՎ ահա իմ ընկերը կանգնած էր հուշարձանի առաջ, որտեղից նրան ժպտում էր սիրելի կինը, որը անբացատրելի կերպով մահից հետո փրկեց նրա կյանքը….»

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика