Հայրիկը քեզ է բնակարան ժառանգություն թողել, ուրեմն դու էլ խնամիր նրա ծեր մորը, -ասացին սկեսուրս և նրա երեխաները ամուսնուս․․․

Ամուսնուս հայրը մահացավ, երբ նա ընդամենը 6 տարեկան էր: Նրա մայրը երկար տարիներ ապրել է մենակ, և այնուհետև ամուսնացել է 90-ականներին: Սկեսուրիս նոր ընտրյալը, ի դեպ, կարողացավ բիզնեսը հասցնել բավական բարձր մակարդակի, իսկ 2000-ականների վերջում նա արդեն հայտնի գործարար էր:

Ամուսնու մայրը ևս երկու երեխա ունեցավ: Խորթ հայրը երբեք ամուսնուս ու իր հարազատ երեխաներից չի տարբերել: Բայց եկավ ժամանակ և սկեսուրս սկսեց ասեց ամուսնուս, որ ինքը ավելորդ է: Մի օր ակնարկեց, որ ավարտելուց հետո նա պետք է հեռանա տանից և ապրի առանձին: Խորթ եղբայրը և քույրը ևս անընդհատ հանդիմանում էին նրան:

17 տարեկանում նա տեղափոխվեց ապրելու հանրակացարանում, իսկ 19-ին նա սեփական գումարով կարողացավ վարձակալել իր առաջին բնակարանը: Հանդիպեցինք ինստիտուտում, սկսեցինք հանդիպել, հետո որոշեցինք ամուսնանալ: Մեր հարսանիքին միայն նրա խորթ հայրն եկել, մայրը, քույրն ու եղբայրը չէին ներկայացել և ինչ-որ անիմաստ մեկնաբանություն էին ասել․․․

Հարսանիքից վեց տարի անց ՝ խորթ հայրը ինսուլտ է ստացավ, իսկ վեց ամիս անց՝ նորից կրկնվեց: Պարզ դարձավ, որ նա երկար չի ապրի, ուստի սկեսուրս սկսեց տնօրինել նրա գույքը: Շուտով խորթ հայրը մահացավ հիվանդանոցում:

Պարզվեց, որ նա կտակ է թողել երեխաների յուրաքանչյուրին Ամուսնուս կտակել  էր 3 սենյականոց բնակարան և բանկային ավանդ՝ ոչ քիչ գումարով: Փաստաբանը նրա կտակի երկրորդ մասը պետք է հայտարարեր խորթ հոր խնդրանքով մահից 6 ամիս հետո:

Սկեսուրս շատ զայրացավ, որ ամուսինս ժառանգություն ստացավ նման գույք, այն ինչ խորթ քույրը և եղբայրը հույս ունեին, որ բնակարանը իրենք կստանան: Մեզ նյարդայնացնելու համար նա պարզապես ամուսնու մորը բերեց մեր տուն առանց զանգի և առանց նախազգուշացման: Նրանք պարզապես ժամանեցին տաքսիով և սկսեցին իջեցնել ամուսնու ծեր մայրիկի իրերը:

Իհարկե, մենք ծեր կնոջը  սենյակ հատկացրեցինք և սկսեցինք միասին ապրել: Պարզվեց, սկեսուրիս սկեսուրը շատ հաճելի կին է և ինքը կարողանում էր իրեն խնամել, միայն ճնծման խնդիր ուներ, բայց նա սիրում էր շուկա գնալ և զգուշորեն ապրանք ընտրել:

Վեց ամիս անցավ բավական աննկատ մեզ համար, փաստաբանը կրկին հավաքեց բոլոր ժառանգներին ՝ կտակի երկրորդ մասը կարդալու համար: Սկեսրայրս ամեն ինչ կտակել էր իր ծեր մորը՝ շինարարական ընկերությունը, 2 շինանյութերի խանութները, բեռնատարների կայանատեղին և փոքր հյուրանոցը:

Սկեսուրս անմիջապես սկսեց գոռալ, հայհոյել, անիծել հանգուցյալ ամուսնուն, իսկ ամուսնուս խորթ քույրը և եղբայրը սկսեցին վիճել, թե ով պետք է խնամի սկեսրայրիս մորը:

-Ես տատիկիս կտանեմ իմ տուն, իմ տունը վերջերս եմ վերանորոգել, իսկ կինս բուժքույր է, տատիկի համար լավ կլինի մեզ հետ, — ասաց եղբայրը։

-Ո՛չ, տատիկիս համար ավելի լավ կլինի մեր տանը, ես ավելի լավ կխնամեմ նրան քան քո կինը, — ասաց քույրը։

— Երիտասարդներ, բայց դուք մոռացաք հարցնել ինձ, — ասաց տատիկը։ Նա ասաց, որ չի ցանկանում մեր տանից տեղաթոխվել և կմնա մեր տանը։

Դրանից հետո ամուսնու հարազատները դադարեցին շփվել մեզ հետ և զանգահարում էին միայն փող խնդրելու համար: Իհարկե, մենք մերժում էինք նրանց: Տատիկը վերցրեց իր համար բավականին գումար վերցրեց  և տեղափոխվեց լավ ծերանոց: Նա ասաց, որ ինքը չի ցանկանում մեզ խանգարել, միայն խնդրեց, որ իրեն  հաճախ այցելենք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика