Հարազատ դուստրս ցանկանում է, ինձ դուրս անել տանից և ուղղարկել հողամասում առկա կիսակառույցում ապրելու․․․

Հարսանիքից հետո ես ու ամուսինս ապրում էինք նրա բնակարանում։ Մեզ մոտ ամեն ինչ սովորականի պես էր, ինչպես և բոլոր ընատնիքներում․ աշխատում էինք, միասին ժամանակ անցկացնում։ Մի դուստր ունեցանք, բայց երբ 4 տարեկան էր, կյանքից հեռացավ իմ ամենամտերիմ ու հարազատ մարդը՝ մայրս։

Նա ինձ ժառանգություն էր թողել․ քաղաքից դուրս գտնվող հողամաս՝ փոքր, կիսաքանդ տնակով և Երևանում 2-սենյականոց բնակարան, որտեղ ինքն էր ապրում։ Պլանավորել էի  հետագայում բնակարանը նվիրել աղջկաս։ Ինքներդ էլ գիտեք, որ մեր ժամանակներում չափազանց բարդ է տուն գնելը՝ հատապես մայրաքաղաքում։

Մինչ աղջիկս փոքր էր, բնակարանը վարձով էինք տալիս։Սակայն կյանքն անկախատեսելի է։ Ամուսինս երիտասարդ սիրուհի գտավ, և հայտնեց, որ ամուսնալուծվում է։ Քանի որ ապրում էինք իր տանը, խնդրեց ազատել բնակարանը։ Ես ու աղջիկս էլ տեղափոխվեցինք իմ 2-սենյականոցը։ Աղջիկս այդ ժամանակ 15 տարեկան էր։

Դպրոցն ավարտելուց հետո աղջիկս համալսարան ընդունվեց։ Եվ չգիտես ինչու, հենց այդ ժամանակ հիշեց, որ տարիներ առաջ խոսատցել էի տունը նվիրել իրեն։ Աղջիկս իրեն բավականաչափ մեծ է համարում՝ ինքնուրույն ապրելու համար։ Ես փորձում էի դստերս բացատրել, որ հիմա լրիվ այլ հանգամանքներ են, շատ բան է փոխվել և մենք պիտի միասին ապրենք։

Իսկ նա շարունակում է պնդել, որ ես տեղափովեմ հողամասի տունը։ Ասել, որ ես տհաճ շոկի մեջ եմ, նշանակում է, ոչինչ չասել։ Հողամասից միայն անունն է մնացել․ ոչ էլեկտրաէներգիա կա, ոչ ջուր, կտորը վաղուց փլվել է։ Աշխատանքի հասնելու համար պիտի գրեթե 2 ժամ ավտոբուսով գնամ։

Եվ ի վերջո, ինչու պիտի դուրս գամ իմ սեփական բնակարանից։ Հետո ի՞նչ, որ ժամանակին խոստացել էի նվիրել, ես որտեղի՞ց իմանայի, որ ամուսինս լքելու է մեզ։Դրա պատճառով ես ու աղջիկս ամեն օր վիճում ենք, երբեմն կարող ենք շաբաթներով չխոսել իրար հետ։

Եթե այսպես շարունակվի, ես նրան տնից դուրս կհանեմ և կուղարկեմ հողամաս, թող իր մաշկի վրա զգա կյանքի բոլոր վայելքները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика