Ժամանակին իմ թույլ տված մեղքի համար մինչ օրս դուստրս է պատասխան տալիս․․․

Մեղք գործելը շատ հեշտ է, բայց դրա համար ներում ստանալու համար մեծ ջանքեր են պահանջվում  թափել: Մահացու դժվար է ինձ համար խոստովանել  իմ մեղքը: Ես 55 տարեկան եմ և ամբողջ կյանքում փորձել եմ մաքուր ու հանգիստ խղճով ապրել, սակայն 20 տարի առաջ շատ մեծ մեղք եմ գործել աղջկաս նկատմամբ:

20 տարի առաջ իմ 15 տարեկան աղջիկը հայտնեց ինձ, որ հղի է: Դա իսկական շոկ էր: Նրան միայնակ էի մեծացնում: Այդ ժամանակ հաշվապահ էի աշխատում և ամեն ինչ անում էի, որ նա ոչ մի բանի կարիք չունենա: Պարզվեց, որ նա 10 շաբաթական հղիություն է տանում և աբորտի դեպքում հնարավոր է անպտուղ մնա:   Ծանոթացա երեխայի հոր հետ: Նա 2 տարի մեծ էր աղջկանիցս:

Ծնողներ չուներ, միայն մի տատիկ: Նրանք իսկապես իրար սիրում էին, իսկ ես դրան ուշադրություն չէի դարձնում, այլ միայն մտածում էի աբորտի մասին:   Շտապ հետաքրքրվեցի և կոլլեգաներիցս մեկը իր ծանոթ բժշկին խորհուրդ տվեց: Գնացինք նրա մոտ, պարզվեց, որ ամեն ինչ կարգին է: Աղջիկս անալիզներ հանձնեց, իսկ պատասխանների ետևից եկա միայնակ:

Մտա բժշկի մոտ և հայտնեցի նրան, որ մեզ այդ երեխան հարկավոր չէ:   Երբ աղջիկս ծննդաբերեց, բժիշկը վերջին անգամ հարցրեց, արդյոք ես մտափոխվել եմ, թե ոչ: Իմ պատասխանը նույնն էր: Երբ աղջիկս զարթնեց, նրան հայտնեցին, որ երեխան մահացել է:   Այդ օրվանից 20 տարի է անցել:

Աղջիկս և այդ տղան ամուսնացել են այդ դեպքից 3 տարի հետո: Նրանք շատ լավ են ապրում, գրեթե ամեն ինչ ունեն: Սակայն երեխա այդպես էլ չեն կարողանում ունենալ: ԵՎ վերջերս աղջիկս եկավ այն նորությամբ, որ ամուսինը հենց իր երեխային է ուզում և խնդրում է նրան բաց թողնել, որ հեռանա:

Սիրտս արյունով է լցվում: Սեփական ձեռքերով կործանեցի աղջկաս կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика