Այսօր ավտոբուսով տուն գնալիս մի միջադեպի ականատես եղա․ Խեղճ տատիկը ուղղակի լուսամուտից դուրս էր նայում ու արտասվում․․․

Որքան է ինձ զայրացնում մարդկանց անտարբերությունն ու կարեկցանքի բացակայությունը։ Վերջերս աշխատանքից տուն էի վերադառնում ավտոբուսով, ինչպես միշտ, այդ ժամին նստելու տեղ չկար։ Շուկայի մոտի կանգառից մի տատիկ նստեց՝ մթերքով լցված ծանր տոպրակները մի կերպ քաշ տալով։

Ակնհայտ էր, որ դրանք իր համար չափազանց ծանր են։ Ուղևորներից մեկը խնդրեց բոլորին՝ տատիկի համար տեղ ազատել, մնացած բոլորը համաձայնեցին նրա հետ։ Տատիկը սկսեց մի կերպ խցկվելով անցնել դեպի ազատված տեղըէ քթի տակ կրկնելով, որ ինքն արդեն 91 տարեկան է։

Բայց դե մեր աշխարհում շատ են չար լեզուները, և տատիկի մեջքի հետևում մեկնաբանություն հնչեց․ «բա ի՞նչ ես այստեղ-այնտեղ գնում, մնա տանը, որ նստելու  տեղ չխնդրես»։

Նրան մի անգամից պատասխանեցին, որ գուցե տատիկը միայնակ է և ոչ ոք չի կարող նրա համար սնունդ գնել։

վ ի պատասխան ավելի «բարի» մարդիկ ասացին․

Դե որ այդպես է, թող գնա ծերանոց, այնտեղ հաստատ կօգնեն։

Մարդիկ մոռանում են, որ վերադառնում են ոչ միայն բարի արարքներն ու խոսքերը, այլև՝ չար։ Մի՞թե ասողը կարծում է, որ ինքը երբեք չի ծերանալու, մի՞թե իրեն երբեք օգնություն պետք չի լինելու։

ՈՒղևորներից մեկը շարունակում էր՝ ասելով, որ տանն ամեն բան ավելի հեշտ է, քո հարազատ տան մեջ քեզ ավելի ուժեղ և առողջ ես զգում, քան պետական հովանավորթյան տակ գտնվող ծերանոցի պատերի ներսում։

Իսկ տատիկը լուռ նստել էր և չէր միջամտում վեճին, նա տխուր նայում էր պատուհանից՝ մի կերպ զսպելով լացը, և ոչ մեկին ոչինչ չէր ապացուցում․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика