Ինչպես էին Հին Հայաստանում ստուգում աղջկա կուսությունը․ Որտեղից է առաջացել «կարմիր խնձորի» պատմությունը․․․

Երեկոյան` հյուրերի գնալուց հետո, քահանան իր կապած կարմիր-կանաչ թելերն արձակում էր նորապսակների ձեռքերից: Այդ պատասխանատու արարողության ժամանակ քավորը նրանց գլխավերևում պահում էր թուր ու վահան: Նորապսակների համար անկողին պատրաստում էր հարսնաքույրը: Ամուսնական անկողնու կողքին դնում էին կարմիր գինի, մրգեր, մեղր, քաղցրավենիք:

Ղարաբաղի հայերի մոտ այդ գիշեր տանը ոչ ոք չէր մնում: Տնեցիները գիշերում էին ազգականների կամ հարեւանների մոտ: Վաղ առավոտյան տղան, ամաչելով երևալ ծնողների աչքերին, գնում էր ազգականներից մեկի տուն: Բարեկամները ուշ երեկոյան ամաչկոտ տղային հայրական օջախ էին վերադարձնում, ուր նա համբուրում էր ծնողների ձեռքերը:

Պայթյունավտանգ իրավիճակ կամ կարմիր խնձոր

Դժվար է ասել, թե որ ժամանակներից սկսած են հայերը պահպանում «կարմիր խնձորի» գաղափարը: Հայաստանում միշտ չէ, որ ունեցել են «կարմիր խնձորի» ավանդույթը: Հայտի է, որ հեթանոսական Հայաստանում աղջիկներն իրենց անմեղությունը Աստղիկ աստվածուհու պաշտամունքի օրը զոհաբերում էին աստվածուհու անունը կրող տաճարում. զոհաբերում էին պատահական անցորդներին, օտարականներին, այլ խոսքերով ասած` զբոսաշրջիկներին:

Հետագայում այդ աղջիկները դառնում էին ամենացանկալի հարսնացուները, քանզի նրանց գեղեցկությունը հովանավորվում էր անձամբ Աստղիկի կողմից: Չարժե քննարկել, առավել ևս քննադատել մեր նախապապերի բարքերը, քանզի արժեքային համակարգերը բազմաթիվ փոփոխություններ են կրել մինչ մեզ հասնելը: Ակնհայտ է սակայն, որ «կարմիր խնձորի» գաղափարը, դարերի ընթացքում մի ծայրահեղությունից մյուսը անցնելով, այնուամենայնիվ, եկել-հասել է մեզ: Պահպանողական հասարակարգում այդ խնձորը աղջկա անմեղության սուրբ վկայությունն էր:

Հատուկ արարողություն էր «կարմիր խնձորի» առկայության ստուգումը: Հավաքվում էին հեռու-մոտիկ ազգականներ, հարեւաններ, բամբասկոտ կանայք (որոնց բերանը փակելը ծայրահեղ անհրաժեշտություն էր) եւ ստուգումներ անցկացնում: Հաճախ բանը հասնում էր այնպիսի ծայրահեղության, որ սկեսուրը առաջին գիշերվա սպիտակեղենը ընկնում էր դռնեդուռ բոլորին ի ցույց:

Տխուր տրամադրություն չառաջացնելու համար կխուսափենք նկարագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում հարսի հետ «կարմիր խնձորի» բացակայության ժամանակ: Ավելացնենք միայն, որ աղջկա դրությունը աննախանձելի էր լինում, արժանի խորին ցավակցության: Այնուամենայնիվ, դրական արդյունքի դեպքում փեսայի մայրը, հորաքույրը, մորաքույրը եւ այլ կինարմատ ազգականներ, սկուտեղի մեջ դրած իսկական կարմիր խնձոր, ուղեւորվում էին հարսի տուն` աչքալուսանքի:

Հարսի տանը, սեղանը գցած, արդեն սպասում էին նրանց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика