Երբ ծնողներս ավտովթարից մահացան, հորաքույրս դարձավ իմ խնամակալը․․․Այդ օրվանից ես վերածվեցի նրանց համար տան ծառայի

Երբ ես 8 տարեկան էի, ծնողներս ավտովթարի ենթարկվեցին և մահացան: Բարեբախտաբար, ես այդ օր տանը մնացի և նրանց հետ մեքենայի մեջ չէի: Մենք հարուստ չէինք ապրում, բայց աղքատ էլ չէինք, հայրս Ջիպ մեքենա ուներ, քաղաքում 3 սենյականոց բնակարան ունեինքմի խոսքով ամեն ինչ բավարար էր:

Երբ ծնողներս մահացան, հորաքույրս դարձավ իմ պաշտոնական խնամակալը: Առաջին տարիները հորաքույրս շատ հոգատար և ուծադիր էր, բայց շուտով փոխվեց: Երբ 9 տարեկան էի, վերածվեցի նրանց տան ծառայի:

Ես լվանում էի հատակները, գազօջախը, պատուհանները և այդ ամենը ձեռքով, բացառությամբ անկողնային և ձմեռային հագուստի: Ես ստիպված էի մաքրել և՛ հորաքրոջս և՛ նրա դստեր սենյակները։ Ես սեփական սենյակ չունեի և քնում էի հյուրասենյակում բազմոցի վրա, չնայած որ ապրում էինք ծնողներիս բնակարանում:

Ես չէի կարող հեռուստացույց դիտել, քաղցրավենիք միայն հորաքրոջս դուստրը իրավունք ուներ ուտելու, ես նույնիսկ ստիպված էի դասերս սովորել խոհանոցի սեղանի վրա:Քիչ-քիչ մեր գույքը սկսեց անհետանալ։ Սկզբում անհետացավ հոր վթարված մեքենան, նույնիսկ մորս մորթուց վերարկուն անհետացավ․․․ Այնուհետև մեր ամառանոցը վաճառեցին:

Հիմա ես գիտեմ, որ հորաքույրս ուղղակի ապօրինի վաճառում էր ծնողներիս ունեցվածքը, բայց հետո ես պարզապես նկատեցի, որ իմ շուրջը գտնվող առարկաները պարզապես անհետանում են աչքիս առաջ։ Արդյունքում, մորաքույրս կեղծ փաստաթղթերով վաճառեց մեր բնակարանը և ինձ ուղարկեց մանկատուն:

Այնտեղ ապրելը շատ ավելի լավն էր, քան հորաքրոջս և նրա դստեր հետ, չնայած խնդիրներ ունեի մանկատան երեխաների հետ: Ինձ տեղափոխեցին սովորական ավագ դպրոց, այնուհետև՝ արհեստագործական ուսումնարան՝ ապրանքագետի մասնագիտություն սովորելու:

Կրթություն ստանալուց հետո ինձ ծայրամասում փոքրիկ բնակարան հատկացրեցին: Մոտակայքում  սուպերմարկետ կար, որտեղ ես գնացի հարցազրույցի:

Ընդամենը մեկ հանդիպումը իմ ողջ կյանքը: Սուպերմարկետների ցանցի համասեփականատերը ծնողներիս ընկերն էր, նա ինձ ճանաչեց, խոսեց և առաջարկեց գանձապահի պաշտոնը: Նա ասաց, որ ինքը պատրաստվում է ևս մեկ առևտրի կենտրոն բացել և խորհուրդ տվեց աշխատավայրում հմտանալ, իմանալ սուպերմարկետի ամբողջ «ներքին խոհանոցը», որպեսզի ինձ փոխտնօրեն նշանակի:

5 տարի անց, երբ ավարտվեց նոր խանութի կառուցումը, նա ինձ առաջարկեց այդ մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: Իմ աշխատավարձը զգալիորեն բարձրացավ: Ես կարողացա հիպոթեկային վարկը ստանալ և աշխատավայրին մոտ բնակարան գնել։

Երբ ես ամուր արդեն կայացա, ավարտեցի և 340 հոգանոց աշխատակազմով սուպերմարկետի փորձառու տնօրեն դարձա, հարազատներս սկսեցին փորձել ինձ հետ հարաբերություններ հաստատել։

Հանգստյան օր էր առավոտյան, դռան զանգը հնչեց, բացեցի դուռը և տեսա հորաքրոջս դստերը: Նա ասաց, որ ես որպես քույր պետք է նրան իմ տանը ապրելու հնարավորություն տամ, և միևնույն ժամանակ ինձ մոտ բարձր վարձատրվող աշխատանքի ընդունեմ։

Թե ինչպես էր նա իմացել, թե որտեղ եմ ես ապրում և ինչով եմ զբաղված, չգիտեմ: Ըստ երևույթին, հորաքույրս ինչ-որ մեծ կապեր ունի և կարողացել է պարզել …

Ես հրաժարվեցի նրան ընդունել իմ տուն, բայց շուտով հայտնվեց հորաքույրս: Նա սկսեց սպառնալ ինձ դատարանով ՝ ասելով, որ նա մեծ գումարներ է ծախսել ինձ վրա՝ լինելով իմ խնամակալը: Ես նրան ուղարկեցի «գրողի ծոցը»։

Շուտով հորաքրոջս աղջիկը զանգահարեց և հարցրեց, թե իր համար որևէ աշխատանք ունե՞մ: Ես նրան առաջարկեցի աշխատել որպես հավաքարար, բայց նա վիրավորվեց և մերժեց:

Արդեն 10 տարի է, ինչ նրանք ամեն ամիս զանգում են ինձ և պարտքով գումար են պահանջում, նրանք խնդրում են ինձ թույլ տալ բնակվել իմ տանը կամ նրանց աշխատանքի տեղավորել․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика