Երիտասարդ կինը մահացավ քաղցկեղից․ Ամուսինը երկու տարի անց մի հրաշք ստացավ․․․

Դևիդ Շմիտցը կորցրեց իր կնոջը՝ Բրենդային, 2011-ի ձվարաների քաղցկեղի պատճառով: Կինը ընդամենը 46 տարեկան էր: Նա հեռացավ՝ ամուսնուն մենակ թողնելով 4 որդիների հետ:   Բրենդայի մահց հետո Դևիդը մշտապես նշաններ էր ստանում, որոնք նրան հիշեցնում էին կնոջ մասին: Նա հասկացավ, որ կինը մշտապես իր կողքին է: Այն օրը, երբ Բրենդան մահացավ, երկնքում հայտնվեց կրկնակի ծիածան, սակայն 5 շաբաթ էր, ինչ անձրև չէր տեղացել:

Բրենդայի ու նրանց կրտսեր տղայիյ ամենասիրած երգը «Ինչ-որ տեղ՝ ծիածանի տակ» երգն էր: Դևիդը տեսնում էր այլ նշաններ՝ ճայեր, որոնք կնոջ սիրած թռչուններն էին: Կինը իր մահից 2 տարի անց իրական կերպով հիշեցրեց իր մասին:   Դևիդին հրավիրեցին ռադիո՝ խոսելու Բրենդայի, ընտանիքի ու Ջեյն անունով մի կնոջ հետ վերջերս ունեցած նշանադրության մասին:

Տղամարդը չգիտեր, որ մահից առաջ Բրենդան նամակ է գրեկ ռադիոկայանին: Այդ նամակը նա տվել էր իր մտերիմ ընկերուհին ու խնդրել այն պահել, մինչև չհասնի անհրաժեշտ պահը: Բրենդան կարծում էր, որ նման պահ անպայման կգա՝ իր ամուսինը կհանդիպի մի կնոջ, ով իսկական մայր կդառնա իր որդիների համար:   Երբ ընկերուհին իմացավ, որ Դևիդն առաջարկություն է արել Ջեյնին, նա հասկացավ, որ անհրաժեշտ պահը եկել է:

Կինը դիմեց ռադիոկայանին, պատմել, թե ինչ է տեղի ունեցել ու տվեց նամակը:Ամեն տարի «Սթար 102,5» ռադիոկայանը իրականացնում է նրանց սուրբծննդյան ցանկությունները, ում դա շատ հարկավոր է:   Բրենդան ցանկություններ էր պահել Դևիդի ու նրա նոր ընտանիքի համար: Նամակում նա խնդրում էր 3 բանի մասին՝ գեղեցկության օր կազմակերպել Դևիդի նոր ընկերուհու համար՝ մերսում ու այլ հաճելի պրոցեդուրաներ, քանի որ այդ կինը արժանի է դրան:

Բրենդան խնդրել էր ամբողջ ընտանիքով ճանապարհորդել Դիսնեյլենդ, որտեղ կարող էին ստանալ վառ տպավորություններ:   Երրորդ ցանկությունը իր բժիշկների ու բժշկական անձնակազմի համար քաղաքում զվարճանքների երեկո կազմակերպել: Բրենդայի նամակում կար նաև ուղերձ Ջեյնի համար, սակայն թե ինչի մասին է այն, հայտնի չէ: Գիտենք միայն, որ Բրենդան խիզախության, համարձակության ու մեծ սիրո անհավանական օրինակ է: Նա արեց ամեն ինչ, որ իր ամուսինն ու երեխաները երջանիկ ապրեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика