Արդեն հոգնել եմ այս իրավիճակից․․․Սկեսուրս ամեն օր զանգում է ամուսնուս ու հարցնում արդյո՞ք

Մենք արդեն 6 ամիս ամուսնացած ենք, ապրում ենք առանձին, բայց կա մի հարց, որն ինձ հանգիստ չի թողնում։ Ամուսնուս մայրը՝ սկեսուրս, ամեն երեկո զանգում է որդուն, որ իմանա, թե ընթրիքին ինչ էի պատրաստել։Սկզբում ինձ թվում էր, որ սկեսուրս չգիտի, թե ինչ պատրաստել այդ օրը և դրա համար էլ հարցնում է, հետո մտածեցի, որ դա հետաքրքրասիրությունից է և խոսելու այլ թեմա չունի։

Բայց հիմա հասկանում եմ, թե որն է իրական պատճառը։

Ահա թե ինչպես պարզեցի։ Լոգասենյակ էի գնացել, իսկ ամուսինս համակարգչի դիմաց էր նստած, դրա համար էլ երբ զանգել էր մայրը, բարձրախոսն էր միացրել։ Ամուսինս չէր լսել, որ ջուրն անջատել եմ և աղմուկ էլ չկա։

Եվ ես լսեցի, թե նրանք ինչ էին խսում։ Ամուսինս ասաց, որ այդ օրը պելմենի ենք կերել, իսկ սկեսուրս սկսեց բողոքել և զայրանալ, որ երբեք որդուն չի թունավորել խանութից գնված կիսաֆաբրիկատներով։

Հետո սկսեց պատմել իր տնական տոլմայի, համեղ բուլկիների և գաթայի մասին․․․ Եվ ես հասկացա, որ մայրը պարզապես փորձում է այնպես անել, որ իր որդու աչքերում ավելի լավը թվա, քան ես։

Ես դուրս եկա լոգարանից և ոչինչ չասացի, չնայած, որ հատուկ չէի արել, բայց միևնույնն է, թաքուն էլ լսել խոսակցությունը։ Բայց կարծում եմ, այլևս չեմ կարողանա լռել և հանդուրժել այս ամենը։

Ամուսնուցս չեմ դժգոհում։ Նա հաճախ կարող է նույնիսկ հրաժարվել ընթրիքից, քանի որ լինում է, որ աշխատակիցների հետ երեկոյան ռեստորան են գնում։ Դա ինձ համար նորմալ է, իսկ ահա սկեսուրիս համար՝ անընդունելի։Բայց հիմա մտածում եմ, արդյո՞ք թողնեմ ամեն ինչ, ինչպես որ կա, թե լուրջ խոսեմ սկեսուրիս հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика