Հղի կինը պնդում էր, որ իր դեռ չծնված երեխան հրաշք է․ Բժիշկները հրաժարվում էին հավատալ դրան, մինչև կինը չծննդաբերեց․․․

Ջո Պաուելը և նրա ամուսին Ռիչարդը երկար տարիներ փորձում էին երեխա ունենալ, բայց ճանապարհը երկար ու դժվարին էր: 2010թ. նրանց ցանկությունը կատարվեց: Մի քանի օր անց Ջոի  երջանիկ տրամադրությունը փոխվեց: Կինը կրծքում կոշտություն նկատեց…

Նա վախեցավ, որ կկորցնի այդքան երկար սպասված երեխային: Բժիշկները ախտորոշեցին՝ կրծքի ուռուցք: Պետք էր անմիջապես սկսել բուժումը, բայց Ջոն չէր կարող համաձայնվել քիմիոթերապիայի հետ, այն էլ հղիության սկզբնական շրջանում:

Պարզվեց քաղցկեղը  ագրեսիվ է հղիությունից հորմոնների քանակի ավելացման և ակտիվության պատճառով: Ինչպես պարզվեց, դա արագացնում  էր օրգանիզմում քաղցկեղի տարածումը:   Ջոի կյանքում ամենալուրջ որոշումն ընդունելու ժամանակն էր: Հղիության 10-րդ շաբաթում բժիշկներն ասացին, որ կինը ստիպված է զոհաբերել երեխայի կյանքը: Միայն այդպես կարող էին փրկել կնոջը…

Ամուսինները ընդունեցին մի որոշում, որը զարմացրեց բժիշկներին և այդ ընտանիքը հայտնի դարձրեց աշխարհին. Համարձակությունը ազնիվ գործ է… Ջոն հրաժարվեց հղիությունը ընդհատելուց… և այսօր որդու՝ Ջեյկի հետ նշում է իր առողջության միանգամայն վերականգնելու փաստը:

«Ես գիտեի, որ մենք մեր երեխայից հրաժարվելու իրավունք չունեինք: Ես չէի մտածում անգամ երեխային իմ կյանքի համար զոհաբերելու տարբերակի մասին: Ես չեմ հավատում, որ մենք երկուսս էլ ողջ և առողջ ենք: Ես ինձ աշխարհի ամենահաջողակ կինն եմ զգում:»,-խոստովանել է Ջոն:   Այս պատմությունը ապացուցում է, եր երբեմն կյանքում իսկապես կարող է հրաք տեղի ունենալ, միայն եթե պայքարեք Ձեր երջանկության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика