Նրանք չթողեցին, որ երեխան մնա հիվանդանոցում պլաստիկ տուփի մեջ, տարան տուն և արեցին ՍԱ․․․

Ամուսնանալուց հետո, Նեբրասկա նահանգում ապրող Մելիսսա ու Սկոտ Գրիվզը երազում էին երեխա ունենալու մասին։ Մելիսսայի դուստրն առաջին ամուսնությունից էր ու նա անգամ Ձմեռ պապիկին էր խնդրել իրեն քույրիկ, կամ էլ ապերիկ նվիրել, սակայն բժիշկները քանդեցին ընդհանուր երեխաներ ունենալու մասին այս զույգի իղձերը։

Նրանք այնուամենայնիվ չէին հանձնվում ու հուսահատվում և որոշեցին երկու տղաների որդեգրել։ Այսպես, նրանց ընտանիքում 2004 թվականին հայտնվեցին 3-ամյա Նոյն ու նրա ավագ եղբայր Ռեյսը։ «Սկզբում մենք չգիտեինք, թե ինչ սպասել ու նրանք էլ նույնն էին զգում, բայց մեկ շաբաթ անց, մենք արդեն չեինք հասկանում, թե ինչպես էինք կարողանում ապրել առանց նրանց», — պատմում է Մելիսսան։

Սակայն մի գեղեցիկ օր նրանց տանը հնչած հեռախոսազանգը արմատապես փոխեց այս ընտանիքի կյանքը։ Նոյի ու Ռեյսի կենսաբանական մայրը ևս մի որդու լույս աշխարհ բերեց՝ Գարրետին, իսկ 11 ամիս անց լույս աշխարհ եկավ նրա կրտսեր եղբայրը՝ Հայդենը։ «Չափազանց վաղ ծնված մանկիկը ծնվեց «գայլի երախով», բայց նա նման էր իր եղբայրներին և մենք միանգամից համաձայնվեցինք նրան էլ վերցնել», — պատմում է Մելիսսան։

Գարրետից ու Հայդենից հետո, Գրովս ընտանիքում հայտնվեցին նաև Էշթոնը, Քուրանն ու Բրայերը, ովքեր հիմա համապատասխանաբար 6, 5 և 2 տարեկան են։ Ամեն անգամ, երբ Մելիսսան ու Սկոտն իմանում էին, որ իրենց երեխաների կենսաբանական մայրը կրկին հղի է, նրանք դեռ երեխայի ծնվելուց առաջ, արդեն ընդունում էին նրան իրենց ընտանիք։ «Ես ու ամուսինս անգամ չէինք էլ քննարկում դա։

Մենք միշտ համաձայն էինք միմյանց հետ ու երբեք հարցեր չէին ծագում», — պատմում է Մելիսսան։ Այդ կնոջ կողմից լույս աշխարհ բերված վերջին բալիկը Զեյնն էր։ Բժիշկները նրա մոտ Դաունի սինդրոմ ախտորոշեցին, բայց միևնույն է, բարի զույգը նրան էլ որդեգրեց և վերջերս նրանք ընտանյոք հանդերձ նշեցին մանկիկի մեկամյակը։ «Մարդիկ սկսեցին կասկածել, որ ես ցնորվել եմ։

Երբեմն ես ինքս եմ ապշում, թե ինչ շեշտակի փոխվեց մեր կյանքը այսքան կարճ ժամանակում, սակայն ինչ որ բան միևնույն է ինձ հուշում էր, որ այս երեխաները պետք է միասին լինեն։ Նրանց մայրը թմրամոլ է, ուստի նրանք չէին կարող մնալ նրա հետ։ Նա լավ մարդ է և ես հավատում եմ, որ նա միևնույն է՝ յուրովի սիրում է իր երեխաներին ու ես պատկերացնել անգամ չեմ կարող, թե ինչ փորձությունների միջով է նա ստիպված անցնել», — կիսվում է արդեն 9 երեխաների մայր Մելիսսան։

Մելիսսայի հարազատ դուստրը ընդհամենը մեկ ապերիկ էր ուզել, փոխարենը 8-ին ստացավ՝ 11 տարվա մեջ։ Սակայն անգամ այն, որ Մելիսսայի ու Սկոտի տունը գժանոց է հիշեցնում, նրանք երբեք չեն հրաժարվի այդ 8 տղաներից։ Մելիսսան ու Սկոտը չէին ցանկանում, որպեսզի եբայրները բաժանվեն միմյանցից ու գնացին այս խիզախ քայլին և սա հիրավի ակնածանքի ու պատկառանքի արժանի մարդկանց պատմություն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика