Շատ եմ ափսոսում, որ ժամանակին այսպիսի որոշում եմ կայացրել․ Ամուսին և երկու երեխա ունեմ, որոնց կարելի է ասել չեմ․․․

Ես հիմա ապրում եմ ամուսնուս հետ, ում երբեք չեմ սիրել և չեմ սիրում։ Արդեն 8 տարի միասին ենք ապրում, նրանից ունեցել եմ երկու երեխա։ Դե եթե առաջին երեխայիս ժամանակ ինչ-որ զգացմունքներ կային, երկրորդ երեխային ունենալու համար շատ եմ զղջում։

Չեմ հասկանում, գուցե և սիրում եմ նրան, բայց ինձ համար դժվար է այն փաստն ընդունելը, որ նորից դեկրետում եմ, նորից ձեռքերս ու ոտքերս կապկպված են։Կրթություն ունեմ, բայց աշխատել չեմ հասցրել․․․  

ես այնքան էի ուզում ամուսնանալ և երեխա ունենալ։ 

Ամուսինս օրերով կորում է աշխատավայրում, երեսով է տալիս դա ամեն հարմար առիթին։ Նայում եմ ծանոթներիս, բոլորը կայացած, ինչ-որ հաջողությունների են հասել, իսկ ես․․․ կարծես անպիտան լինեմ, ոչինչ չեմ կարողանում։Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց ինչ օգուտ, եթե ոչինչ չեմ հասկանում, ամբողջ երիտասարդությունս անցկացրել եմ մանկական տակդիրներ փոխելով։ Ընդ որում ամուսինս ինձանից տարիքով մեծ է, սիրում է սովորեցնել՝ ինչպես ճիշտ ապրել, ուտել, քնել, քայլել, խոսել, մի խոսքով, ամեն հարցում խոթում է քիթը։

Ես ուղղակի հոգնել եմ այսպիսի կյանքից։ Կրտսերս դեռ շատ փոքր է, որ տանեմ մանկապարտեզ։ Կարծում եմ՝ կխելագարվեմ, մինչ կգա այդ օրը։

Ես ուղղակի հիմարի մեկն եմ, ով առանց ուղեղով մտածելու չսիրված տղամարդուց երեխաներ է ունեցել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика