Չեմ կարողանում հասկանալ, ինչու է սկեսուրս իրեն այդպես պահում․․․Միշտ ջանացել եմ, որ նա ինձանից գոհ մնա

Սկեսուրս ունի մի որդի՝ իմ ամուսինը, և երկու աղջիկ։

Նախկինում սկեսուրիս հետ շատ սառը հարաբերություններ ունեինք, ես նրանից չէի էլ սպասում ուշադրություն։ Սակայն հետո մտերմացանք, սկսեցինք ավելի շատ շփվել։ Ես նրան շատ ջերմ եմ վերաբերվում, սակայն խնդիրն այն է, որ ես սկսել եմ փոխադարձ վերաբերմունք ակնկալել։

Մեկ նա ասում է, որ ես կարծես իր աղջիկը լինեմ։ Սակայն լինում է նաև, որ առանց պատճառի բարկանում է, կարող է կոպտել։ Երբեմն լավ է խոսում, իսկ երբեմն էլ ուղիղ ասում է․ «չեմ կարող վստահել քեզ՝ ընկերուհուս պես, և երբեք էլ չի լինի նման բան»։ 

Ես ու ամուսինս լավ աշխատանք ունենք, սկեսուրիս միշտ օգնում ենք գումարով, անհրաժեշտ դեղերով, ինքներս ենք սնունդ գնում ու տանում, որ ավելորդ անգամ ծանր տոպրակներ չբռնի, տարեկան մի անգամ ուղարկում ենք հանգստանալու։ Հաճախ կանչում է, որ հետը գնամ խանութներ, եթե որևէ հագուստ պիտի գնի։ Իմ ամբողջ օրը տարամդրում եմ նրան, այդ ընթացքում շատ ջերմ է խոսում հետս, բայց հաջորդ օրը կտրուկ փոխվում է։

Մենք երկու որդի ունենք, իսկ տալերիս երեխաները աղջիկներ են և տարիքով ավելի փոքր։ Սկեսուրս միշտ նշում է, որ թոռնուհիներին ավելի շատ է սիրում, քանի որ աղջիկներ են, քնքուշ են, լավիկն են։ Անկեղծ, դա ինձ շատ է ցավեցնում։

ՉԵմ հասկանում, թե ինչու է նա իրեն այդպես պահում։ Հենց տեսնում է, որ արդեն լավ եմ տրամադրվել իր հանդեպ, նորից սկսում է արհամարհել։ Գուցե չի ուզում ինձ հետ շփվել, բայց չի էլ ուզում մեր տված գումարից և օգնությունից կտրվել։ Միայն դա է անցնում մտքովս․․․ բայց արդեն խելագարվում եմ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика