Օրվա անեկդոտ․ Հայաստանի ու կորոնավիրուսի մասին․․․

Աստված նայում ա տեսնի, թե ամբողջ աշխարհում ինչա կատարվում, տեսնում ա, որ բոլորը պաշտպանվում են Կորոնավիրուսից, գերպետությունները հակաթույնն են փորձում ստեղծել։

Նայում ա մեր տարածաշրջանին ու տեսնում, որ ազերիները Կորոնավիրուսից մահացածներ ունեն, մտածում են ոնց ճիշտ թաղեն, որ էտ վիրուսը չտարածվի, Իրանում էլ մահացածներ կան, հարևան երկրները փակում են իրա հետ սահմանները։

Նայում ա Հայաստանի մյուս հարևան Վրաստանին ու տեսնում, որ ընդեղ էլ արդեն վարաքման առաջին դեպքը կա ու էլի բոլորը պայքարում են վիրուսի դեմ։

Ասում ա լավ հլը նայեմ Հայաստանում ինչ վիճակ ա ու տենում ա, որ ստեղ մարդիկ, էլ հանրաքվե են անում, էլ հարսանիք, ծնունդ են նշում, էլ բոցեր են անում Կորոնավիրուսի մասին ու ասում ա՝ «Թու արա էս հայերը էլի հույսները իմ վրա են դրել» 

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика