Գնացել էի ծննդատուն, պիտի ծնվեր առաջնեկս, բայց ինձ և բժիշկներին մեծ անակնկալ էր սպասվում․․․

9 ամիս շարունակ անհամբեր սպասում էինք մեր առաջնեկին։ Գիտեինք, որ աղջիկ ենք ունենալու և անչափ երջանիկ էինք։ Վերջապես եկավ երկար սպասված օրը․ ամուսինս ինձ տարավ ծննդատուն, սակայն բժիշկներն ասացին, որ դեռ ժամանակ կա։

Պալատում ծանոթացա մի երիտասարդ աղջկա հետ։ Անունը Մարիա էր։ Պատմեց, որ ինքն էլ է առաջին անգամ մայրանալու, սակայն մինչև հիմա ոչ մի հետազոտություն չի անցել և չգիտի փոքրիկի սեռը։ Այդ փաստն ինձ շատ զարմացրեց։

Մարիան կատակասեր, թեթև մարդ էր, մոտ 2 ժամ շատ լավ շփվեցինք, բայց հետո նրան տարան հետազոտությունների, իսկ ես մնացի միայնակ։ Նույն գիշերվա ընթացքում ծնվեց փոքրիկս։ Երբ ինձ պալատ տեղափոխեցին, ակնկալում էի տեսնել Մարիային, բայց նրա իրերը չկային։

Բուժքույրներից մեկից հետաքրքրվեցի, թե ինչ վիճակում է նա, և նա ինձ մի բան ասաց, ինչից շոկի մեջ ընկա․ Մարիան ամուսնացած չէ, պիտի միայնակ մեծացներ երեխային, քանի որ ընկերը լքել է, իսկ ծնողներն էլ դուրս հանել տանից։

Մարիան զույգ որդիներ է լույս աշխարհ բերել, սակայն․․․ հրաժարվել է նրանցից՝ ասելով, որ երկուսին չի կարողանա պահել, իսկ մեկին լքել, բայց  մյուսին տուն տանելն անարդար է։

Շատ ծանր օր էր ինձ համար։ Անդադար Մարիայի մասին էի մտածում․ այնքան երջանիկ էր երեկ, ինչպե՞ս նման բան եղավ, ի՞նչ խղճով են ապրելու նրա ծնողները, երեխաների հայրը, Մարիան․․․

Բայց ամենից շատ խղճում էի փոքրիկներին․ դեռ ոչ մի բան կյանքում չտեսած, ինչպես են այդ հրաշքները մանկատանը մեծանալու․․․

Երբ եկավ ամուսինս, պատմեցի նրան։ Մինչ այդ ամուսնուս համարում էի սառնասիրտ մարդ, բայց այդ օրը առաջին անգամ տեսա նրա արցունքները․․․

Ի վերջո հիանալի որոշում կայացրեցինք․ մենք որդեգրեցինք երեխաներին։ Մինչ մեր դուրս գրվելը ամուսինս ևս երկու մանկական մահճակալ և տղաների համար հագուստ գնեց։ Չեմ կարող նկարագրել մեր բոլոր բարեկամների զարմանքն ու ուրախությունը, բոլորը մեզ աջակցեցին, սկեսուրս ու մայրիկս էլ խոստացան հաճախ գալ և օգնել մեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика