Կսրևոր խորհուրդներ հայտնի բժշկի կողմից․ Պահպանեք այս կանոնները և կորոնովիրուսը Ձեզ երբեք չի հասնի․․․

Բարի երեկո սիրելի ֆեյսբուքահայություն, մինչև անձնական բազմաթիվ նամակներիս պատասխանելը դիմում եմ բոլորիդ որպես ԲԺԻՇԿ. սիրելիներս,

1.խուճապի մի մատնվեք. սա ամենակարևորն է,

2.պահպանեք անձնական հիգիենայի կանոնները. լվացվեք տուն մտնելուց անմիջապես հետո, մի համբուրվեք պատեհ անպատեհ.խոսքը վերաբերվում է թե աղջիկներին, թե տղաներին հավասարաչափ,

3. սենյակներն օդափոխեք օրվա մեջ մի քանի անգամ, կատարեք խոնավ մաքրում, թող ավելի զգոն լինեն ծխողները, թոքային և սրտային խրոնիկ հիվանդություն ունեցողները, որոնց շնչական համակարգն ու իմունիտետն ավելի թույլ է զարգացած,

4. այս 10 օրերին խուսափեք մարդաշատ վայրերից, հատկապես երեխաներին նման վայրեր տանելուց,

5. Արևն ամենալավ ախտահանիչն է, զբոսնեք մաքուր օդում,

6.Խուսափեք հազացող , փռշտացող առանց դիմակի մարդկանցից, պահպանեք առնվազն 1-1,5 մետր հեռավորություն,

7. Դիմակը կրեք խիտ տրանսպորտում, փակ շինությունում, որտեղ ստիպված եք հայտնվել, դրսում դիմակ կրելն անիմաստ է, եթե հիվանդ չեք, եթե ունեք օքսոլինի քսուկ, քսեք քթի լորձաթաղանթին,նոր դուրս եկեք տնից: Սնվեք մրգերով, օգտագործեք տաք թեյ բուսական, իմբիրով, ուրցով, կալենդուլայով: Այս ամենը պետք է անել սուր շնչական վիրուսային վարակի զարգացումը կանխելու համար, լինի գրիպ, պարագրիպ, կորոնավիրուս, թե ադենովիրուս:

Առողջ եղեք. ով տեղեկացված է, խուճապը նրա կողքով է անցնում:

Հարգանքներս հայեր ջան

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика