Մայրս ալկոհոլի հետ սեր ուներ, իսկ ես ու եղբայրս մեծացանք փողոցներում, իսկ այժմ․․․

Մայրս երբեք թույլ չէր տալիս, որ համադասարանցիներիս հետ գնամ կինո կամ թատրոն։ Նա ասում էր, որ դրա համար ավելորդ գումար չունենք։ Այնպես որ մանկությունս այնքան էլ ուրախ չի անցել․․․

Երբեք չի եղել նման բան, որ գամ տուն և ինչ-որ պատրաստի ուտելիք լինի։ Մայրս երբեք ժամանակ չուներ։ Նա ինձ դպրոցում սնունդի գումար չէր տալիս։ Ստիպված էի լինում դատարկ շշեր հավաքել և հանձնել, որ գոնե 50-100 դրամ ունենամ։Մակարոնն ինձ համար թագավորական ուտելիք էր, այն էլ դա ուտում էինք, երբ մայրս լավ տրամարդություն էր ունենում։

Ընկերներս մեզ հրավիրում էին իրենց տուն՝ հաց ուտելու, քանի որ գիտեին, թե ինչ վիճակում ենք ապրում։ Որքան համեղ էր լինում նրանց տան ուտելիքը, նախանձում էի, որ իրենք նման տատիկ կամ մայրիկ ունեն, իսկ ես՝ ոչ․․․Մեր տանը միայն գարեջրի հետ էր գալիս։ Մայրս ամեն օր հրավիրում էր իր հարեցող ընկերներին, ովքեր կարող էին օրեր շարունակ անցկացնել մեր խոհանցում։

Ես ու եղբայրս շաբաթներով չէինք գնում դպրոց, այդ ժամերին թափառում էինք փողոցում։ Մենք ապրում էինք այնպես, ինչպես մեզ էր հարմար։ Խաղում էինք դրսի շների հետ և չէինք զգում, որ մեր ոտքերը քարացել են ցրտից։

Եթե անկեղծ՝ զարմանում եմ, թե ինչպես երկուսս էլ կարողացանք ավարտել դպրոցը և մուրացկաններ չդարձանք։ Մայրս մեզ միշտ կրկնում էր․

Ես ձեզ համար ոչինչ պարտավոր չեմ անել։ 

Հիմա ես 28 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա, աշխատում եմ, բայց մորս բոլորովին չեմ օգնում։ Նա անհույս հարբեցող է։Իսկ եղբայրս զիվորական է դարձել, ծառայում է ԼՂՀ-ում, վերադառնալու մասին չի էլ մտածում։ Եվ նրան նույնպես չի հետաքրքրում մոր վիճակը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика