Մանկասայլակով աստիճաններից իջնող մայրը դիմում է հարևանին, իսկ վերջինս նրան կոպիտ ընդհատում է։ Բումերանգի էֆեկտը չի ուշանում․․․

Վեջերս մի տեսարանի ականատեսը  դարձա․ բարձրահարկ շենքի աստիճաններով երիտասարդ մայրը մանկասայլակ էր իջնեցում։  Նրա հետևից արագ առաջ է անցնում 30 տարեկանին մոտ հարևանը։ Երիտասարդ կինը կանչում է․

-Երիտասա՜րդ․․․ Երիտասարդը կնոջ խոսքն ընդհատելով կտրուկ շրջվեց․

-Լսի, այ կնիկարմատ։ Դու էլ՝ երեխադ էլ, հա՛։

Որ վերելակը փչացել է՝ ես ե՞մ մեղավոր։ Եթե ուժդ չի պատում երեխուդ մենակ իջեցնես, մարդուդ  ասա՝ թող օգնի։ Իրենք երեխա են ունեցել, մենք էլ պիտի իրենց մանկասայակները քարշ տա՞նք, -ու իմ մեջ խրախուսանք փնտրելով՝ հարցական ինձ է նայում։

-Հասել են հինգերորդ հարկ, ուզում են՝ իրենց գրկած իջեցնենք․․․ Բորբոքված ելույթ ունենալուց հետո հարևանը թողեց ու գլուխը տնկած գնաց։

Նրա հետևից նայելով՝ մոտեցա կնոջն ու առաջարկեցի մանկասայլակը միասին իջեցնել։ Երիտասարդ կինը ժպտաց․

-Կարիք չկա,- ու առանց ավելորդ ճիգերի մանկասայլակն իջեցրեց,  վերջում էլ ավելացրեց․

-Անկեղծ որ ասեմ՝ ուզում էի նրան ասել՝ դրամապանակն աստիճաններին գրպանից ընկավ, բայց խոսքը դեռ բերանումս՝ վրա տվեց, ես էլ մտածեցի՝ ուրեմն սրան տեղն է, ով առաջինը դրամապանակը գտնի՝ իրենն է։

Թեկուզ սպանեք, բայց երիտասարդ կնոջ ասածներին լրիվ համաձայն եմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика