Հղի վիճակում գնացի բժշկի ստուգման․ Հանկարծ բժիշկը ասաց ․-Ռախիդ գլխին․․․

Հիշում եմ, մի գեղեցիկ  օր ես հղիացա, ու ինձ առաջին անգամ սոնոգրաֆիա արեցին։ Պառկել  եմ բժշկի մոտ վախեցած, կուչ եկած։ Աղոթում եմ, որ երեխան առողջ լինի։ Ինձ համար միայն դա էր ամենակարևորը։ Միայն դա ինձ համար նշանակություն ուներ։

Տղամարդ բժիշկը ստուգում է ու միաժամանակ պատմում, որ տեսնում է բալիկիս գլուխը, սիրտը․․․ Ես ինչքան հնարավոր է՝ ուշադիր ուսումնասիրում եմ բժշկի դեմքը․ հո չի՞ տագնապում,  հո ինձնից ինչ-որ սարսափելի բան չի՞ թաքցնում։ Ու հանկարծ բժիշկն ասում է․

-Ռախիդ գլխին․․․ Ուղեղս մթագնեց։ Ոնց թե՝ ռախիտ է, էն էլ՝ գլխից։ Շունչս սկսեց կտրվել։ Լրիվ պապանձվեցի․․․ Իսկ բժիշկը նորից է ասում․

-Ռախիդ գլխին․․․ Ու բազմանշանակալից նայում է ինձ՝ չարախնդորեն ավելացնելով․

-Ասե՞մ․․․ Կարծես ճակատիս կրակեին։ -Այո,- մի կերպ արտաբերում եմ ես՝ հասկանալով, որ հիմա ինչ-որ ահավոր նորություն կիմանամ։ Եվ բժիշկը, որը պարզվում է՝ բարբառախոս է, հետն էլ՝ զվարճախոս, անսպասելի ավելացնում է․

-Ռախիդ (երեխայիդ) գլխին խալ կա․․․ Ուրախությունից քիչ մնաց գժվեի։ Կյանքում խալի համար այդքան ուրախացած չկայի․․․

Տեսնես այս բարբառախոս բժիշկն իր քանի՞ մայրերի է ինձ պես ապրումների մեջ գցել իր բարբառախաղերով․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика