Հարթ որովայնով 18-ամյա աղջիկը հանկարծակի իմացել է, որ 37-շաբաթական հղի է․․․

18-ամյա Սաֆրոն Հեֆերը չէր պատկերացնում, որ կարող է հղի լինել՝ նրա փորը հարթ էր, հաճախում էր մարզադահլիճ եւ սոլյարի: Մի օր նա զարմանքով իմացել է, որ հղիության 9-րդ ամսում է: Դրանից հետո շուտով լույս աշխարհ է բերել որդուն՝ Օլիվերին: Սաֆրոնի մայրը մի օր նրա փորին տարօրինակ մուգ գիծ է նկատել եւ նրան խորհուրդ տվել դեղատնից հղիության թեստ գնել:

Թեստը 2 շերտ է ցույց տվել, բայց Սաֆրոնն արդյունքին չի հավատացել եւ հիվանդանոց է դիմել: Սակայն բժիշկները հաստատել են, որ նա ոչ միայն հղի է, այլեւ շուտով պետք է ծննդաբերի: Սաֆրոնի խոսքով՝ բացի փորի մուգ գծից, հղիության ոչ մի այլ նշաններ չկային. նրա փորը հարթ էր, նա հաճախում էր մարզադահլիճ ու սոլյարի: Ըստ որում՝ դաշտանը դադարել էր, բայց Սաֆրոնը համոզված էր, որ դա կապված է հակաբեղմնավորիչներ ընդունելու հետ:

«Ես թերթերում համանման պատմությունների մասին կարդացել էի, երբ աղջիկները գրեթե մինչեւ ծննդաբերության պահը չեն կասկածել, որ հղի են, բայց երբեք դրանց չէի հավատում,- ասել է Սաֆրոնը: — Ինձ միշտ թվում էր, թե նման բանն ուղղակի անհնար է: Մի՞թե հնարավոր է սեփական հղիությունը չզգալ: Մինչդեռ, երբ ես սպասում էի որդուս, հանգիստ հաճախում էի մարզադահլիճ ու սոլյարի…»:

Պարզվել է, որ Սաֆրոնի փորը հարթ է մնացել պտղի անսովոր դիրքի պատճառով՝ «մեջքը մեջքին»: Սակայն ծննդաբերությանը մոտ, երբ պտղի դիրքը փոխվել է, Սաֆրոնի փորը կտրուկ մեծացել է եւ նմանվել ցանկացած այլ հղիի փորին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика