Երկար տարիներ աշխատում եմ դեռահասների հետ․․․Ուզում եմ պատմել մի դեպքի մասին

Ես աշխատում եմ դեռահասների և երեխաների հոգեբուժարանում՝ անմիջապես երեխաների հետ: Ծնողների հետ հազվադեպ եմ հանդիպում:Մի օր իմ հիվանդը քնքուշ, ժպտերես աղջնակ էր: Ինձ հայտնեցին, որ երեխան այստեղ է հայտնվել, քանի որ հարձակվել է իր 3 տարեկան քրոջ վրա:

Ես կարողանում եմ կարդալ մարդկանց դեմքերը, հատկապես նրանց, ովքեր վտանգավոր են ընտանիքի և հանրության համար: Բայց այս աղջիկն ուրիշ էր. նա այնքան հանգիստ էր, ամաչկոտ…Նա լիովին առողջ երեխա էր:

Սակայն ամեն ինչ պարզ դարձավ, երբ տեսա նրա մորը: Մայրն ամեն ինչի համար բարկանում էր երեխայի վրա: Անկեղծ եմ ասում, ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ:

Սխալ կանգնեց, սխալ քայլեց, սխալ վերցրեց պայուսակը: Ինչպե՞ս երեխան կարող է նորմալ մնալ դրանից հետո:

Մի ժամանակ աշխատեցի երեխայի հետ, սակայն ընթացքում ավելի սարսափելի բան իմացա. սոցաշխատողը պատմեց, որ փոքր երեխային նեղացրել և հարվածել է մայրը, իսկ մեղքը բարդել դստեր վրա…

Երևի չեք զարմանա, երբ իմանաք, որ տեղափոխվելով տատիկի և պապիկի տուն՝ իմ «հիվանդը» ապաքինվեց: Հույս ունեմ, որ կրտսեր երեխային նույնպես կփրկեն նման մորից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика