15-ամյա տղան իր առաջին աշխատավարձը տվել է մայրիկին և գտել այն 62 տարի անց

Անկրկնելի զգացողություն է, երբ ձեռքումդ բռնել ես քո առաջին աշխատավարձը:77 ամյա Մայքլ Դոերթին այդ զգացումն ապրել է երկու անգամ: Նա հայտնաբերել է հենց այդ գումարը 62 տարի անց, տան արխիվային արկղիկներից մեկում:

1955 թվականին Մայքլ Դոերթին ենթավարպետ էր արհեստանոցում: Երբ նա ստացավ իր առաջին աշխատավարձը, մյուս աշխատակիցները համոզում էին նրան այդ գումարը ծախսել փաբում: Բայց տղան, որ նոր էր ավարտել դպրոցը, ամբողջ աշխատավարձը տվեց մորը` Մարգարետին:Միսիս Դոերթին այժմ 104 տարեկան է, ապրում է ծերանոցում:

Հեռավոր 1955 թվականին Մարգարետը 2 ֆունտ, 15 շիլինգ և 9 պենսը մի կողմ է դրել, սև օրվա համար: Մայքը պատահաբար է հայտնաբերել այդ գումարը: «Մայրս չէր հավատում, որ այդ գումարը բոլոր տարիների ընթացքում մեր տանն է եղել, որովհետև այն ժամանակ դա 15 տարեկան տղայի համար հսկայական գումար էր, հատկապես հաշվի առնելով, որ այն իմ առաջին աշխատավարձն էր, դպրոցն ավարտելուց հետո:

Այն ժամանակ մի բաժակ գարեջուրն արժեր 9 պենս»:Մայքլն ասում է, որ մտադիր է պահել այդ գումարը, որպես հիշողություն իր առաջին աշխատանքի մասին:

«Սա գեղեցիկ հիշողություն է: Մայրս ասում է, որ դա մեր կյանքի լավագույն օրերն էին: Երբ նա ձեռքը վերցրեց այդ գումարը, այնքան ամուր սեղմեց, կարծես, թե մեծ հարստություն էր»-պատմում է Մայլքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика