Աղջիկս կհաշվես կոպեկներս, տեսնես հաց գնելու համար բավական է,-ասաց մի տարեց կին դրամապանակը ինձ պարզելով

Ցավոք,այսօր շատ են աղքատները:Շատերի աշխատավարձն ու թոշակը բավականացնում է միայն նրա համար որ վճարեն կոմունալները, դեղեր գնեն և ուտեն ամենահասարակ սնունդը:

Էլ չեմ խոսում հագուստի և կոշիկի մասին: Իսկ եթե փչացել է սառնարանը կամ հեռուստացույցը, ստիպված են
ապառիկով գնել:Նույն կերպ էլ մենք էինք ապրում: Ավելի լավ կյանք գտնելու համար տեղափոխվեցինք քաղաք:
Այդ օրը գրպանումս կար երկու հացի գումար: Խանութին դեռ չհասած՝ տեսա, որ մի տատիկ է կանգնած,
ձեռքում էլ ինչ-որ բան կար: Երբ մոտեցա, նա ինձ մեկնեց ձեռքը.

—Աղջիկս, օգնիր հաշվեմ, տես բավականացնում է հաց գնելու համար,— խնդրեց նա:

Տեսա, որ գումարը քիչ է…

—Սպասիր, տատիկ ջան, — ասացի նրան, իսկ ինքս գնացի հաց գնելու: Ես երկու հատ հաց գնեցի, մեկը
տվեցի նրա: Նա դողացող ձեռքերով մետաղադրամները մոտեցրեց ինձ, իբր որ վերցնեմ իր գումարը:

—Պետք չի, տատիկ ջան, ես դեռ կհասցնեմ աշխատել,— պատասխանեցի ես՝ փորձելով զսպել
արցունքներս:

—Աստված քեզ պահապան, — կամաց ձայնով ասաց նա:

Իսկ ես գնացի տուն՝ սրբելով արցունքներս…չէ որ այս տատիկը եզակի դեպք չէ, նրա նման շատերն են
գոյատևում, այլ ոչ թե ապրում…Ցավալի է, շատ ցավալի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика