Ամուսինը նկատեց, որ կինը սկսել է լավ չլսել․ Ահա թե ինչ եղավ դրանից հետո

Տղամարդը սկսեց նկատել, որ իր կինը լավ չի լսում: Նա  շատ մտահոգված էր և որոշում կայացրեց, որ, հավանաբար, նրան պետք է գնել լսողական սարք: Ին՞չպես նրբորեն ակնարկել  նրան այդ  ամենի մասին:Միգուցե նա վիրավորվի՞: Նա որոշեց գնալ բժշկի հետ խորհրդակցելու, մտածելով, որ բժիշկը  միգուցե կարողանա օգնել նրան:

Բժիշկը լսեց և խորհուրդ տվեց հետևյալը. Նախ պետք է որոշել լսողության բարդության աստիճանը: Դրա համար տղամարդը ստիպված կլինի անցկացնել  մի փոքրիկ  փորձ, որից հետո բժիշկը կփորձի նախնական եզրակացություններ անել:Ահա թե ինչպես բացատրեց բժիշկը.  Նախ կնոջդ 12 մետր հեռավորության վրա  կանգնեցրու և հարցրու նրան:Եթե նա չի լսում ապա մոտեցիր մոտ 9 մետր և կրկնիր հարցդ: Եթե նա նորից չիպատասխանում մոտեցեք  մինչև 6, իսկ հետո ՝ 3 մետր:

Հիշեք այն հեռավորությունը, որը ձեր կինը լսել է ձեզ: Սա կօգնի մեզ պարզել ՝ նա լուրջ լսողության խնդիրներ ունի, թե ոչ:Այդ երեկո տղամարդը իր թղթերն էր հավաքում գրասեղանի վրայից, իսկ կինը խոհանոցում ինչ-որ բան էր պատրաստում:Տղամարդը որոշեց կատարել բժշկի խորհուրդ տված  փորձարկումը:- Սիրելիս , այսօր մենք ի՞նչ ճաշ ենք համտեսելու: Լռություն: Այնուհետև տղամարդը կանգնեց միջանցքում և կրկնեց իր հարցը.- Սիրելիս , այսօր մենք ի՞նչ ճաշ ենք համտեսելու:

Դարձյալ պատասխան չկար:Նա մի քանի քայլ  էր արեց, որպեսզի նրա և իր կնոջ հեռավորությունը  6 մետր լինի: Դրանից հետո էլ կինը չարձագանքեց:Ամուսինը ստիպված եղավ մոտենալ խոհանոցի դռանը.

— Սիրելիս ,այսօր մենք ի՞նչ ճաշ ենք համտեսելու: Դարձյալ պատասխան չկար:Բայց նույնիսկ 3 մետր հեռավորությունից կինն այդպես էլ չպատասխանեց որևէ հարցի: Այդ ամենից հետո նա մոտեցավ կնոջը և կանգնեց անմիջապես հետևում , կրկնելով նույն հարցը. Կինը շրջվեց:

— Սիրելիս , ես արդեն հինգերորդ անգամ եմ կրկնում, տապակա հավ ենք ուտելու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика