Հարևանուհիս հպարտանում էր, թե ամուսնացել է հարուստ տղամարդու հետ․ պատահաբար տեսա, որ շուկայում կանգնած կարտոֆիլ է վաճառում

Իմ հարևանուհի Լուսինեն երազում էր հարուստ ամուսին գտնել և ազատվել աղքատությունից, որն իրեն շրջապատում էր: Նրա ծնողները հարբեցող էին, նա այդպես էլ կրթություն չստացավ և աշխատում էր, որտեղ պատահի:Թե ինչպես նրան հաջողվեց հարուստ երկրպագու գտնել, ես չգիտեմ: Բայց տղամարդը շատ սոլիդ էր, թանկարժեք մեքենա էր վարում, բայց բավականին մեծ էր տարիքով, մոտ 50-60 տարեկան:

Երկու ամսում Լուսինեն կերպարանափոխվեց, թանկարժեք հեռախոս ունեցավ, իսկ հետո էլ տեղափոխվեց ընկերոջ տուն:Դրանից հետո մեր թաղամասում հազվադեպ էր երևում: Ժամանակ առ ժամանակ այցելում էր ծնողներին, նրանց տոպրակներով սնունդ էր բերում, վճարում կոմունալները:

Հետո դուստր ունեցավ և սկսեց ավելի քիչ գալ այստեղ, ավելի կարևոր գործեր ուներ:Այդպես ապրեց մոտ երկու տարի: Իսկ վերջերս էլ գնացել էի շուկա, և առևտրականների միջև հանդիպեցի Լուսինեին: Ես ուղղակի շոկի մեջ էի, նախկին խնամված կնոջից հետք էլ չէր մնացել: Նա կտրուկ ծերացել և գիրացել էր: Սկսեցինք խոսել և ես հարցրեցի իրեն, թե ինչպես է հասել նման կյանքի:

Պարզվեց, որ ամուսինը սկսել էր խմել, երբեմն էլ ձեռք էր բարձրացնում իր վրա: Իսկ հետո էլ դուրս է հանել տնից Լուսինեին՝ երեխայի հետ: Ալիմենտներ գրեթե չի վճարում, դատարանից թաքնվում է:Անելանելի վիճակում հայտնվելով՝ Լուսինեն սկսել է շուկայում առևտրով զբաղվել, մի այլ տեղում հավաքարար է աշխատում, որպիսի կարողանա պահել երեխային:

Ահա այդպես եղավ. ընկավ թվացյալ հարստության ետևից և մնաց ձեռնունայն: Իսկ ամուսինն այդպես էլ մնաց, ինչպիսին որ առաջ էր: Առաջվա պես ուներ մի քանի բնակարան, մեքենա և սեփական առանձնատուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика