Սարսափելի ավտովթարի հետևանքով երիտասարդ զույգը կորցրեց երկու որդիներին․ Երկու տարի անց նրանց տեղի ունեցածը իսկական հրաշք էր

Այդ օրը ամուսիններ Հեդլի և Ջենտրի Էդինգսոնների կյանքի ամենասոսկալի օրն էր: 2015թ-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա քաղաքի բնակիչներ քահանան ու իր կինը, իրենց բեռնասայլով, ընկերների հարսանիքից հետո տուն էին վերադառնում:

Հանկարծակի նրանց մեքնայի դիմաց հայտնված բեռնատարը խփեց իրենց բեռնասայլին…Ավտովթարի հետևանքով նրանց երկու տարեկան որդին տեղում մահացավ, իսկ 37 շաբաթական հղիություն ունեցող կնոջը տեղափոխեցին հիվանդանոց:

Կեսարյան հատումով ծննդաբերելուց երկու օր անց, մահացավ նրանց նորածին որդին…Այս ողբերգությունից հետո ամուսինները ներեցին բեռնատարի վարորդին և պատրաստակամություն հայտնեցին օգնել Հայիթիի բնակիչներին` իրենց որդիների հոգու հանգստության համար:

2017թ-ի հունվարին զույգը հայտարարեց, որ երեխան են ունենալու, ավելին, նրանք երկվորյակների էին սպասում:Նրանք շնորհակալություն էին հայտնել բոլոր նրանցից, ովքեր աղոթել ու աջակցել են իրենց և նշել էին, որ Աստված միշտ իրենց հետ է եղել և մենակ չի թողել վշտի պահին:

Երկու զավակների կորստի ցավը միշտ կմնա նրանց սրտերում, սակայն երկու հրաշքների լույս աշխարհ գալը լցրել է նրանց կյանքը երջանկությամբ: Երկվորյակներին ծնողները անվանակոչել են մահացած եղբայրների անունով:

Այս ամուսինները ներողամտության ու մարդասիրության լավ օրինակ են յուրաքանչյուրիս համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика