Բնության անգին պարգև․ կարելի է ասել բուժում է ամեն ինչ․․․

Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է: Այն օժտված է հականեխիչ, սպազմոլիտիկ հատկությամբ, համարվում է բնական հակաբիոտիկ, ունի խորխաբեր ազդեցություն:Ուրցը ոչնչացնում է ախտածին միկրոբները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, մաքրում է օրգանիզմը խարամներից, բարձրացնում է ինֆեկցիաների նկատմամբ կայունությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորումը:

Ուրցը ունակ է ոչնչացնել նաև ստաֆիլոկոկը: Բակտերիաները ոչնչացնելու և հականեխիչ ազեցությունը ուրցը դարձնում է կարևոր բաղադրիչ ինչպես ժողովրդական բժշկության, այնպես էլ գիտական բժշկության մեջ: Ուրցից ստացվող եթերային յուղը համարվում է այն հազվագյուտներից մեկը, որը ընդամենը 3 ժամում կարող է ոչնչացնել ախտածին միկրոբները:

Ուրցը կիրառվում է շնչառական ինֆեկցիաների բուժման համար: Շատ օգտակար է հազի, բրոնխիտի, կոկորի բորբոքման, ասթմատիկ երևույթների, քիթըմպանի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում: Ուրցի եթերայուղերը ջրիկացնում են խորխը, և օգնում են դուրս բերել այն:

Ուրցի անուշ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը , հանում է հոգնածությունը , բարձրացնում է կենտրոնացումը , վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան ցածր ճնշումը:

Ուրցը՝

1․կիրառվում է եղունգների սնկի դեմ,Ոչնչացնում է մակաբույծներին,Ախտահանում է ձեռքերը, Ազատում է միզուղիների համակարգի բորբոքումը

2․Օգնում է միջատների խայթոցի դեպքում, Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը,

3․Ուրցով տաք թրջոցները հանում են մկանային ցավը, օգտակար են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում: Որցի հոտը վախեցնում է միջատներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика