Բրավո․․․ Երբ ասացին, թե «կանանց փողից ու ապահովված լինելուց բացի , էլ ի՞նչ է պետք կյանքում», կինն իր պատասխանով տեղը դրեց բոլոր չարախոսներին

Կնոջ արժանի պատասխանը փակեց բոլորի բերանները․․․շքեղ ու փայլուն խոսք․․․Ցավոք,արական սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հնարավոր տղամարդ անվանել։ Գոյություն ունեն այնպիսի անձինք, որոնք կանանց հարգանքով չեն վերաբերվում և նրանց բարձրից են նայում, և իրենց թվում է, թե կանայք ու տղամարդիկ տարբեր խավի մարդիկ են։

Սակայն գտնվեց մի խելացի կին , ով ուղղակի փայլուն պատասխան տվեց մի անամոթ տղամարդու և նրա նմաններին ։ Համացանցում՝ խմբերից մեկում, տեսա մի հարց, որի հեղինակը տղամարդ էր․

—Ձեզ, կանանց, միայն փողն է հետաքրքրում, որ լինեք ամեն ինչով ապահովված։ Դրանից բացի ձեզ էլ ի՞նչ է պետք կյանքում։

Եվ մի կին մեկնաբանություններում գրել էր․

—Կպատասխանեմ, թե ինչ եմ ուզում։ Ուզում եմ կայունություն։ Ուզում եմ վստահ լինել քո հարցում։ Ուզում եմ իմանալ, որ քեզ հետ վաղվա օր ունեմ։Ես ուզում եմ ոչ թե ուղղակի իմանալ, որ դու սիրում ես ինձ,այլ ուզում եմ տեսնել քո սերը արարքներիդ, ապագայի հետ կապված պլաններիդ մեջ, որտեղ, գրողը տանի, ես երկրորդ տեղում չեմ լինի։

Ուզում եմ իմանալ,որ եթե հիվանդանամ,դու քեզ չես պահի վախկոտի պես, նյարդայնացած չես վազվզի, այլ ուղղակի կլինես կողքիս ու կօգնես։ Ուզում եմ իմանալ,որ հանգիստ խղճով կարող եմ թույլ տալ, որ գնաս մոլորակի ցանկացած անկյուն և չանհանգստանալ, որ այնտեղ ուրիշ կանայք կան ։ Քեզանից կոնկրետություն եմ ուզում , պետք չէ հիմարություններով լցնել գլուխս , որ ինձ ամուսնության առաջարկություն կանես, երբ անցնի համաշխարհային ճգնաժամը/կմարես հիփոթեքը/կնորոգես տունը․․․

Չեմ ուզում բացատրել ապագա երեխաներիս, որ հայրիկը վախկոտ է, նրա մոտ նորից դեպրեսիա է, որը բուժվում է ընտանիքից հեռու մնալով և ավտոտնակում գարեջուր խմելով ։ Չեմ ուզում հետ նայել ու հասկանալ, որ զուր եմ ծախսել ժամանակս։ Ինձ պետք չէ ընդունված լինել քո ընկերների կողմից, պետք չէ քո մոր սերը, ինձ միայն պետք է քո տղամարդ լինելը, և խոսքը ֆինանսականի մասին չէ։

Եթե դու վախկոտ ես, չես կարող քեզ վրա պատասխանատություն վերցնել, նույնիսկ եթե մեծ ունեցվածքի տեր ես, ես նույնիսկ չեմ նայի քո կողմ։ Ինձ տղամարդ է պետք, այլ ոչ թե հաստ դրամապանակով տղամարդկային կերպարանքով անհասկանալի մի էակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика