Ժամանակին ինձ մի օր խորհուրդ տվեցին, որը փոխեց իմ ամբողջ կյանքը․․․ խնդրում եմ, դուք նույնպես ընդունեք խորհուրդը, հավատացնում եմ, արդյունքն անգերազանցելի է

Ես շատ տաքարյուն եմ ։ Կին չեմ , Կալաշնիկովի ավոտմատ եմ , որը խոսքերով կարող է ոչնչացնել ցանկացած մարդու ։ Ես չէի կարողանում սպասել։Չէի կարողանում համբերել։Ամենալարված պահին ինձ չէր հաջողվում հանգստանալ, շունչ քաշել, չէր ստացվում ինձ մտածելու ժամանակ տալ։

Ես մշտապես լարված էի։ Միշտ։ Էմոցիաների տեղատարափից խզում էի բազմամյա կապեր։ Ջնջում էի հեռախոսահամարներ։ Սև ցուցակ գցում տասնյակ մարդկանց։ Հավաքում էի իրերս ու արագ հեռանում՝ առանց հետ նայելու։ Ոչ մի անգամ հետ չեմ նայել։Բայց ինձ մի օր անգին խորհուրդ տվեցին։ Խորհուրդ, որը մեկընդմիշտ փոխեց իմ կյանքը։

—Հաղթում է նա, ով կարողանում է սպասել,-ասաց ինձ համար շատ կարևոր մարդկանցից մեկը։ Եվ ես սկսեցի սովորել սպասել։

Ջանքեր գործադրելով՝ ես ստիպում էի ինձ արգելակել ու սպասել, էմոցիաների ձիերը սանձելու փոխարեն։ Բայց ինչի՞ն սպասել։ Ոչ մի բանին։ Սպասել, որ անցնի 1 ժամ ։ 1 ժամ, որի ընթացքում կարող էիք ասել ամենաչար, ամենաքայքայող խոսքերը։ Սպասել, մինչ կհանգի էմոցիաների կրակը , և հնարավոր կլինի հանգիստ խոսել՝ առանց բարկությունը մի կերպ խեղդելու ։ Չտանջել ձեզ սպասելու ընթացքում։ Չթունավորել հոգին, այլ ուղղակի սպասել 1 ժամ։ Ֆիլմ դիտել, գիրք կարդալ, հեռախոսով խոսել։

Ընդամենը 1 ժամ։ Բայց եթե հանգիստ սպասեք, 100 իրավիճակներից 99-ը լիովին այլ կթվան։ Իսկ այն 1 իրավիճակից, որը նույնն է մնացել, կարող եք հեռանալ արժանապատիվ ձևով, այսինքն՝ հանգիստ, բարին կամենալով և ընդմիշտ։Ինչի համար եմ ասում սա․ էմոցիաների ազդեցության տակ ընկնելով՝ մենք անում ենք այն, ինչի համար հետո զղջում ենք։ Վատություն ենք անում և մեզ, և մեր մտերիմներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика