Կոպիտ սխալներ, որ քնելուց առաջ անում են գրեթե բոլորը և դա գիրանալու պատճառ է դառնում

Երեկոյան՝ աշխատանքից ու ծանր օրվանից հետո, մարմինն ու հոգին պահանջում են որևէ պարզ հաճույքներ։ Եվ մենք միաժամանակ մի քանի սխալ ենք գործում, որոնց պատճառով հետո վախենում ենք նայել կշեռքին։

Գիշերն ուտել

Նույնիսկ ոչ թե սովորական ուտելու մասին է խոսքը , այլ ֆիլմ դիտելիս անվերջ ինչ-որ բան ծամելու մասին ։ Մենք չենք էլ նկատում,թե որքան շատ ենք ուտում այդ ընթացքում։Գիշերը դուք չեք ծախսի ստացած կալրիաները, բացի այդ, կերածը կբարձրացնի ինսուլինն ու խոլեստերինը, ինչը բացասաբար կանդրադառնա կազմվածքի և առողջության վրա։

Գիշերը սուրճ խմել

Բավական չէ այն, որ սուրճը ձեզ ավելի առույգ է դարձնում և ստիպում երկար արթուն մնալ, դուք անկախ ձեր կամքից սկսում եք ինչ-որ բան ուտել։ Ցանկալի է երեկոյան ժամերին սուրճը փոխարինել կանաչ թեյով կամ խոտաբույսերով ըմպելիքներով։

Քնի պակաս

7-8 ժամից պակաս քունը բացասաբար է ազդում ամեն ինչի վրա։ Եթե լիարժեք չեք քնել, ձեզ ընկճված և անաշխատունակ եք զգում, դանդաղում է նյութափոխանակությունը, և մենք սկսում ենք կուտակել անպետք կիլոգրամներ։

Սակավաշարժություն

Երեկոյան բոլորս էլ հոգնած ենք լինում և երազում ենք բազմոցին հանգիստ տեղավորվելու մասին։ Սակայն սովորություն դարձրեք երեկոյան առնվազն կես ժամ քայլելը կամ մարզվելը։ Եվ հիշեք, որ սթրեսի դեմ լավագույն միջոցը՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է։

Ինտերնետ

Գրեթե բոլորը քնելուց առաջ մտնում են սոցկայքեր, հեռոխոսով կամ համակարգչով լուսանկարներ նայում։ Սակայն օրգանիզմին անհրաժեշտ է մթություն, որպեսզի արտադրվի մելատոնին՝ հորմոն, որը պատասխանատու է բիոռիթմերի համար։ Մելատոնինի պակասը դանդաղեցնում է նյութափոխանակությունը։

Ուշ արթնանալ

Առավոտյան մեզ անհրաժեշտ է արևի լույս , գոնե կես ժամ։ Եթե արթնանալուց անմիջապես հետո տնից դուրս եք գալիս և նստում մեքենան կամ տրանսպորտ, գրեթե չեք տեսնում արևի լույսը։ Այնպես որ փորձեք արթնանալ առնվազն կես ժամ շուտ և զբոսնեք կամ վազեք կես ժամ։ Նաև կարող եք երկու կանգառ շուտ իջնել երթուղայինից կամ ավտոբուսից և ոտքով հասնել աշխատանքի։

Սխալ անկողնային պարագաներ

Անկողնային պարագաներ ընտրելիս խուսափեք վառ գույներից, քանի որ դա խանգարում է քնելուն և գրգռում է ախորժակը։ Ցանկալի է ընտրել կանաչ կամ երկնագույն երանգի անկողին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика