Հարևանները տանից երեխայի լացի ձայն լսեցին․ Սկզբում արտասովոր ոչինչ չկար, բայց մի քանի ժամ երեխայի լացը չդադարեց և նրանք դիմեցին ոստիկանություն

Ռուսական փոքր քաղաքներից մեկում է տեղի ունեցել այս դեպքը: Քաղաքի բնակիչները երբեք չեն մոռանա այս մասին…Մի օր նրանք տանից երեխայի լաց լսեցին:Սկզբում դա տարօրինակ չթվաց նրանց, սակայն երբ զգացին, որ երեխան չի հանգստացել նույնիսկ մի քանի ժամ անց,հարևանները որոշեցին դիմել ոստիկանություն: Երբ ոստիկանները ներխուժեցին տուն, սարսափելի տեսարանից շոկի ենթարկվեցին:Մութ սառը հյուրասենյակում միայնակ պառկած էր մանկահասակ երեխա:

Տունը կեղտոտ և փոշոտ էր, բացի այդ ոչ մի իր չկար. տան տերերը հեռացել էին, վերցնելով ամեն ինչ՝ բացի երեխայից…Աղջնակին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ երեխան ունի կողոսկրերի կոտրվածք,բացի այդ փոքրիկը հյուծված էր և ջրազրկված: Պարզ դարձավ, որ երեխայի անունը Լիզա է, սակայն նրա ծնողներին այդպես էլ չհաջողվեց գտնել:

Նրանք ուղղակի անհետացել էին : Հիվանդանոցից հետո Լիզային կտեղափոխեին մանկատուն , եթե չլիներ Իննա անունով կինը: Նա հիվանդանոցում խնամում էր իր որդուն, ով աղջնակի հետ նույն պալատում էր պառկած:Արդյունքում Իննան որդեգրեց Լիզային: Իննայի սիրո և հոգատարության շնորհիվ՝ Լիզան խելացի և ուրախ երեխա մեծացավ:Մայրը նրան տարավ պարի և պարզվեց, որ աղջիկը մեծ տաղանդ ունի:12 տարեկանում Լիզան հաղթել էր բազմաթիվ մրցույթներում, նրան նույնիսկ հրավիրել էին աշխատելու որպես մոդել:

Օրերից մի օր հայտնվեց Լիզայի կենսաբանական մայրը, ով այդպես էլ չկարողացավ բացատրել ժամանակին գործած իր անմարդկային քայլը:Նրան թույլ չտվեցին հանդիպել երեխայի հետ: Երբ Լիզան մեծանա, ինքը կորոշի, տեսնել այդ կնոջը թե ոչ, իսկ այժմ նա դեռ գտնվում է Իննայի խնամքի տակ և մշտապես շրջապատված է նրա մեծ սիրով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика