Աստղագուշակ հունիսի 26-ի

Խոյ:Ստիպված կլինեք արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակներում և լուծումներ գտնել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարողեն հետաքրքիր գործնական առաջարկներ ստանալ:Թեև դրանքանմիջապես չենլուծիձեր ֆինանսական խնդիրները, սակայն բավականին հեռանկարային կլինեն: Մասնագիտական հաջողությունների կհասնեք:Ծնողների հետ հարաբերությունները լավ են,հարազատների,ընկերների,սիրելիի  հետ ևս հրաշալի լեզու կգտնեք:Հնարավորություն կունենաք փոխըմբռնման հասնել այն մարդու հետ, ում հետ վերջերս գժտվել եք:

Ցուլ:Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտն անկայուն կլինի: Ձեզ հատուկ դյուրագրգիռ վիճակը դուր չի գա մտերիմներին:Որքան էլ փորձեն հաշտեցնել ձեզ իրականության հետ, որն, ի դեպ, այնքան էլ անմխիթար չէ, ավաղ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մանրուքների շուրջ հնարավոր են վեճեր, որոնց պարզաբանման համար երկար ժամանակ կպահանջվի:Օրվա երկրորդ կեսին  դրական միտումների ազդեցություն կզգացվի և հետզհետե ավելի կմեծանա: Հնարավորություն կունենաք  պաշպանել ձեր տեսակետը, իրագործել այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Որևէ  մեկից օգնություն չակնկալեք, գործեք ինքնուրույն:

Երկվորյակ:Այսօր բոլորի հետ վիճում եք: Տարաձայնություններ կծագեն անգամ  նրանց հետ, ովքեր միշտ հասկացել ու աջակցելեն ձեզ:Զիջումների չեքգնա,կշարունակեք համառորեն պնդել ձեր տեսակետը:Արդյունքում կհետաձգվեն, կամ կխափանվեն որոշհամատեղ ծրագրեր:Մեծամասշտաբ,բարդգործեր ձեռնարկել չարժե:Սահմանափակվեք այն խնդիրներով, որոնք պարզ են և ի վիճակի եք ավարտին հասցնել: Երեկոն խորհուրդ է տրվում նվիրել հանգստին, զբաղվեք չձանձրացնող, հետաքրքիր գործերով:

Խեցգետին:Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե  զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճժամանակում արդյունքներստանալու ակնկալիք չունենաք:Նպատակին կհասնեք երկար,սակայնճիշտ ճանապարհով:Այսօր որոշ  իրադարձություններ կարող են  խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը: Այդժամ փոխադարձ դժգոհությունների մեծ ալիք կբարձրանա:

Առյուծ:Օրվա առաջին կեսին,հնարավորինս,շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերն արժանվույնս կգնահատվեն: Թեև կլինեն որոշ դժվարություններ, միևնույն է, հանգստություն կպահպանեք և բարեկամաբար կվերաբերվեք շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձնական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք:Կենսական ներուժը աստիճանաբար կիջնի: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հանգստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն: Այս ընթացքում ձեզ մոտ նոր մտահաղացումներ կծվեն, որոնք հետագայում կիրագործվեն:

Կույս:Բարդ օր է սպասվում:Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ,ում ամենաշատնեք սիրում: Վխենալով էլ ավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները,ինչնէլ,իրհերթին,խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա:Մինչ շրջապատիհետ հարաբերություններ պարզելը,նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ:Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:

Կշեռք:Օրվա ընթացքում հնարավորեն մի շարք անսպասելի իրադարձություններ,ինչպես մասնագիտայկան, այնպես էլ անձնական ոլորտում: Սակայն ձեզ չեք կորցնի,ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք և ճիշտ որոշումներ կկայացնեք: Դեպքերն այնքան սահուն կզարգանան,որ շրջապատին կթվա,թե ձեզ մոտ ամեն բան նախապես ծրագրված էր: Նպատակահարմար օր է ձեր բիզնես ծրագրերը, ստեղծագործական մտահաղացումները  քննարկելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր իրենց մեջ նոր կարողություններ կբացահայտեն:Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կարիճ:Ստիպված կլինեք շատ աշխատել՝ ցանկալի արդյունքների հասնելու համար: Հակառակորդների հետ պայքարում հաղթանակ կտանեք, սակայն արդյունքում լիովի ուժասպառ կլինեք: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ:Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին: Սակայն այդ հարցում շտապել չարժե,զինվեք համբերությամբ և սպասեք հետաքրքիր առաջարկների:Մտերիմները միշտ չէ,որ աջակցում են ձեզ, ինչը վատ  կանդրադառնա հարաբերությունների վրա:Գերզգայուն Կարիճներն իրենցմիայնակ կզգան,կմեկուսանան,ինչը բարեբախտաբար երկար չի տևի:

Աղեղնավոր:Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն,այն էլ՝հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի:Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները,կհետևեն խորհուրդներին:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ,սակայն, կարճ  ժամանակում,  ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնոլու, կամ  նոր ծանոթություններ հաստատելու հարցում:

Այծեղջյուր: Այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ:Օրվա երկրորդկեսին ի հայտկգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

Ջրհոս:Այսօր բոլոր գործերին շատ լուրջեք վերաբերվում:Նման մոտեցման շնորհիվ՝ կկարողանաք խուսափել սխալներից և վրիպումներից:Ստիպված կլինենք վերադառնալ անձնական բնույթի որոշ խնդիրների:Ձեր աշխատասիրությունը, պատասխանատվության մեծ զգացումն այսօր արժանվույնս կգնահատվեն:Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի է նվազեցնել:Խուսափեք հոգնեցուցիչ աշխատանք կատարելուց:Հետևեքձեր սննդակարգին,նախապատվությունըտվեք օգտակար, վիտամիններով հարուստ ուտեստներին:

Ձկներ:Վեճերից խուսափել չիստացվի,նամանավանդ,որ ինքներդեք դրանք հրահրում: Մեկնաբանություններ անելիս՝ առավել նրբանկատ եղեք: Հնարավորության դեպքում հետաձգեք ղեկավարության, ազդեցիկ մարդկանց  հետ կարևոր հանդիպումները, բանակցությունները: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, սակայն ինքներդ էլ գիտեք, որ  դրանք ժամանակավոր բնույթի են և անհանգստանալ չարժե: Փորձեք լավ տրամադրություն պահպանել: Երեկոն նվիրեք ուսմանը, խուսափեք ֆիզիկական աշխատանք կատարելուց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика