Խոհանոցում կավիճ չե՞ք պահում․ Կարդացեք կավիճի զարմանալի հատկությունները և դուք ևս կսկսեք տանը կավիճ պահել

Իմանալով կավիճի զարմանալի հատկությունները,դուք նույնպես տանը կավիճ կպահեք:Յուղի թարմ հետքը կանցնի,եթե դրա վրա կավիճ քսեք և թողնեք 10 րոպե: Դրանից հետ կարելի է լվանալ սովորականի պես: Սպիտակ հագուստի օձիքի վրա նախքան լվանալը կավիճ քսեք, դա թույլ չի տալիս, որ օձիքի հատվածը դեղնի:

Զամշի վրայից յուղի հետքը կանցնի կավիճի օգնությամբ:Կավիճը քսել կոշիկի կեղտոտված հատվածում և թողնել ողջ գիշեր: Կավիճը հոտերը և խոնավությունը կլանող հատկություն ունի: Դարակում դրված կավիճի կտորի օգնությամբ պատառաքաղները, գդալները, դանակները միշտ կշողան:

Զարդատուփի մեջ փոքրիկ կավճի կտորը թույլ չի տա, որ զարդերի գույնը խամրի: Եթե ցանկանում եք, որ զգեստապահարանում միշտ թարմ օդ լինի, կավիճ դրեք անկյուններում: Աշխատանքային գործիքների դարակում դրված կավիճի կտորը կկանխի դրանց ժանգոտումը:

Եթե բնակարանում մրջյուններ են հայտնվել, կավիճը կօգնի ազատվել դրանցից, կավիճով գծեր գծեք խնրահարույց հատվածներում, մրջյունները տանել չեն կարողանում կավիճի գծերը և կլքեն ձեր բնակարանը: Կավիճի օգնությամբ կարելի է սպիտակեցնել եղունգներ մակերեսը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика