Ուսուցիչը աշակերտներին խնդրեց գրել իրենց համար ատելի մարդկանց անունները, իսկ հետո իրենց հետ դպրոց բերել լոլիկներ. Այն ինչ կարգադրեց անել նրանց հետո ուղղակի տպավորիչ է

Մի անգամ ուսուցիչը աշակերտներին խնդրեց թղթի վրա գրել բոլոր նրանց անունները, ում նրանք ատում են։ հետո նա կարգադրեց աշակերտներին հաջորդ օրն իրենց հետ դպրոց բերել այնքան լոլոիկ, որքան անուն իրենք գրել էին թղթի վրա։Ոմանք բերեցի երկու, ոմանք երեք, ոմանք էլ տաս լոլիկ։ Ուսուցչի առաջադրանքը հետևյալն էր՝ աշակերտները պետք է երկու շաբաթվա ընթացքում իրենց մոտ անընդհատ պահեին լոլիկները։

Սակայն մի քանի օր անց երեխաները սկսեցին տրտ-նջալ փտող բանջարեղենի տհաճ հոտից։ շատերը բողոքեցին, որ անհնար է իրենց հետ քարշ տալ տասնյակ լոլիկներ, քանի որ դրանց փտող հոտը շատ ուժեղ էր և անտանելի։

Մեկ շաբաթ անց ուսուցիչը նորից լսեց նրանց բողոքները և ասաց։

— Այս ամենը շատ նման է նրան, ինչը դուք պահում եք ձեր սրտում, երբ ձեզ դուր չեն գալիս որոշ մարդիկ։ Ատելությունն ու չարությունը քայքայում են հոգին և նրան հիվանդ դարձնում։ Եթե ձեզ համար անտանելի է մեկ շաբաթվա փչացած լոլիկների հոտը, ապա փորձեք պատկերացնելնեգատիվ էմոցիաների <>, որը դուք պահում եք ձեր սրտում ամեն օր։

Սիրտը գեղեցիկ այգի է, որին պետք է պարբերաբար խնամել՝ մաքրելով մոլախոտից, այսինքն ներել բոլոր նրանց, ովքեր ձեզ վիրավորել են։ Դա օգնում է ձեր սրտում տեղ ազատել իրապես լավ բաների համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика