Ահա, թե ինչ արեց գայլը, երբ անտառապահը սկսեց կերակրել ու խնամել իրեն

Ալյասկայում մի անտառապահ նկատեց տհաճ իրավիճակում հայտնված գայլին: Դա տեղի ունեցավ երբ նա դուրս էր գալիս անտառից և հեռվում նկատեց խեղճ մի գայլ, որը հոգնած էր, սոված և լուռ նայում էր մարդուն ձյան շերտի տակից:

Անտառապահը ոչ մի վայրկյան չմտածեց: Մոտեցավ գայլից, տվեց իր ուտելիքից և ծածկեց մոռթե վերարկուով: Այդ ձմեռ որսը շատ դժվար էր, և ամեն երկրորդ օրը մարդը գալիս էր անտառ ու գայլին սնունդ տալիս:

Գարնանը գայլը հավաքեց ուժերն ու հեռացավ: Անտառապահը չտխրեց, նա հասկանում էր, որ բնությունն այդ-պես է դասավորված: Ժամանակ առ ժամանակ նա հիշում էր իր ընկերոջը, իսկ կյանքը շարունակում էր ընթա-նալ իր հունով:

Անցավ 4 տարի: Անտառապահը շրջայց էր կատարում իր տարածքներում, երբ հանկարծ լսեց գայլերի ոռնոց: Ծառերի ետևից դուրս եկած միանգամից չորս գայլ, և տղամարդը վախեցավ:

Սակայն նրանց ետևից դուրս եկավ հենց այն գայլը, որին ինքը կերակրում էր: Վայրի կենդանին չէր մոռացել բարությունն ու վերադարձել էր անտառապահի մոտ իր ընտանիքը ցույց տալու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика