Մեծ գայլը սպառնալից մոտեցավ շանը. տիրոջը ոչինչ չէր մնում, բացի հուզմունքը սրտում նայելուց

Տերն իր շան հետ զբոսնում էր անտառային լճափով, երբ նրանց դիմաց դուրս եկավ մեծ սև գայլը: Քանի որ դեպքը տեղի էր ունեցել անտառում, որտեղ մարդիկ չկային, շունը կապ չուներ և ազատ զբոսնում էր: Եվ նա վայրկյանապես վազեց գայլի ուղղությամբ: Տղամարդը մի քանի անգամ կանչեց շանը, սակայն վերջինս նրան չլսեց:

Սկզբում Նիկը սարսափեց իր շան համար, սակայն ավելի ուշ տեսավ, որ երկու կենդանիներն իրար հանդեպ թշնամաբար տրամադրված չեն: Գայլը մոտեցավ շանը և մի քանի րոպե նրանք լուռ նայում էին իրար, ասես փոխանակվելով այնպիսի զգացմունքներով, որոնք ծանոթ չեն մարդուն:

Հետո գայլը փախավ՝ ասես հրավիրելով բռնոցի խաղալ, և Նիկի շունը վազեց նրա հետևից: Մոտ 5 րոպե նրանք պարզապես վազում էին իրար ետևից:

Ժամանակ առ ժամանակ նրանք դերերով փոխվում էին: Սկզբում գայլն էր վազում շան հետևից, հետո՝ հակա-ռակը: Հետո կենդանիները կանգնեցին, գայլը հայացքով շնորհակալություն հայտնեց ու կորավ անտառի խոր-քում:

Հաջորդ օրը զբոսանքի ժամանակ Նիկը տեսավ գայլին: Նա կանգնել էր անտառի եզրին և սպասում էր նրանց: Այդպես նա ամեն օր դիմավորում էր Նիկին և նրա շանը: Շան և գայլի ընկերությունը շարունակվեց մի քանի տարի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика