39-ամյա կինը 44 բիոլոգիական երեխա ունի և բոլորը մեկ ամուսնուց

Նա 39 տարեկան է, ապրում է Ուգանդայում և ունի 44 երեխա: Սա սարսափելի փորձ չէ և ոչ էլ կատակ: Սա մի կնոջ իրական պատմություն է, ով կարող է դառնալ Երկիր մոլորակի ամենաբեղմնավոր մարդը:Նրա անունը Մարիոն Նաբաթանզի է: Նա ունի յուրահատուկ ընտանիք, որը բաղկացած է 23 որդիներից և 21 դուստրերից, իսկ 6-ը մահացել են ծննդաբերության ընթացքում։

Մարիոնն ունեցել է ողբերգական մանկություն: 13 տարեկանում ծնողները նրան վաճառում են մի տղամարդու, ով 27 տարով մեր էր աղջկանից:Դժբախտաբար, Ուգանդայում նման դեպքեր հաճախ են պատահում: Վատն այն է, որ մեծահասակ տղամարդը աղջկան վերաբերվում էր որպես սեռական օբյեկտի, այլ ոչ թե որպես զուգ-ընկերուհու:

Հարսանիքից կարճ ժամանակ անց Մարիոնը լույս աշխարհ է բերում իր առաջնեկներ՝ երկվորյակներին: Հա-ջորդ տարի նա եռակ է ունենում, իսկ հետո `քառակ:38 տարեկանում նա արդեն ուներ 44 երեխա։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա լույս աշխար է բերել 6 երկվորյակ, 4 եռյակ, 6 քառյակ և միայն երկու երեխաներն են ծնվել առանց զույգերի։

Ինչպես Ուգանդայի ընտանիքների մեծ մասը, մեր հերոսուհու ընտանիքի տնտեսական իրավիճակը ևս կրիտի-կական էր: Մարիոնի ամուսինը երբեք չի մասնակցել երեխաների դաստիարակության գործում: Ավելին, նա վատ էր վերաբերվում կնոջը, և երեխաների ամբողջ պատասխանատվությունը դրված էր Մարիոնի ուսերին: Որպեսզի ապահովի իր բազմանդամ ընտանիքը, Մարիոնը ստիպված է շատ- շատ աշխատել:

Ամեն օր, իր մեծ ընտանիքին կերակրելու համար նրան պետք է առնվազն 10 կգ եգիպտացորեն, 7 կգ լոբի և 4 կգ շաքար: Այս ամենը բավարարում է ոչ թե լիարժեք ու առողջարար սնվելուն, այլ ինչ-որ կերպ կերակրելուն ու գոյատևելուն:Չնայած բոլոր դժվարություններին ՝ Մարիոն հույս ունի, որ իր երեխաները կկարողանան կրթութ-յուն և հիմնական անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել:Նրանք ցանկանում են դառնալ իրավաբաններ, բժիշկ-ներ և ուսուցիչներ:

«Ես գիտեմ, որ երեխաները նվեր են Աստծու կողմից, և իմ պարտքն է` հոգ տանել նրանց մասին ինչպես գանձերի: Հետևաբար, ես ամեն ինչ անում եմ նրանց համար », — ասում է Մարիոնը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика