Այն ինչ դու անում ես 10-նապատիկ հետ է վերադառնում քեզ․․․Ավտոբուսում տեղի ունեցածը դրա ապացույցն է

Ոչինչ, որ շատ ուշ է։ Մինչև չգրեմ էս մասին, քունս չի տանի։Մի քանի օր առաջ նստեցի տրանսպորտ։ Մի տա-տիկ դրամապանակը բացեց, որ փողը հանի, վճարի ու ո՞նց եղավ փողը ձեռքից ընկավ ու կորավ։Բոլորով սկսե-ցինք փնտրել, չգտանք։ Էս տատիս հիմա հո դարդ չի անում…հա թեքվում է ու աջ ու ձախ փնտրում։ Հանես փո-ղը տաս՝ կվիրավորվի, աննրբանկատ է, չտաս՝ սրտիդ դարդ է լինելու։ Հարցրեցի.

֊Տա՛տ, քանի՞ դրամանոց էր։

֊Երկու հարյուր։ Թե ու՞ր ընկավ է անտերը։

Մի քիչ սպասեցի ու պայուսակիցս գողեգող մի հատ 200 դրամանոց հանեցի ու գցեցի տակս։ Հետո իբր գտա։ Հո՜ չի ուրախացել էս տատիս…Մեկ էլ դիմացիս նստած տղամարդը գրպանից 2 հատ պանդա կոնֆետ հանեց ու մեկնեց ինձ (հա՛, 2 հատ էր, մեկը տեղում կերա, պարտադիր պիտի ասեիք, չէ՞, թե 2րդն ո՞ւր է)։ Ժպտացի ու վեր-ցրեցի։ Էս տղամարդն առաջ էկավ ու կամաց ասում է. « Ես տեսա, ապրես»: Իջնում եմ երթուղայինից, ժպտում ու մոռանում էս դեպքը։Այսօր փողոցում իմ հին ընկերներից մեկին եմ տեսնում, վաղուց չէինք հանդիպել։ Խոսե-ցինք. ո՞նց ես, ո՞նց չես…ասաց տունն է վերանորոգում.

֊Եթե վռազ չես, իրար հետ մտնենք շինանյութի խանութ, համ էլ կխոսանք։

Մտանք՝ ներսում մի քանի աշխատող էին։ Մեկը լայն ժպտում է, էկավ մեզ սպասարկեց, տարավ, ցույց տվեց, օգնեց։ Եկանք դրամարկղի մոտ վճարելու, հաշվեցին, ասացին.

֊Ձեզ 2000 դրամ զեղչ ենք անում։

Մենք էլ մի ոգևորված, ուրախացած.

֊Էս ի՞նչ հաջող առևտուր արեցինք։

֊Էդ հաջողություն չի՛, բումերանգ ա,֊ ասում է մեզ սպասաւկող տղամարդն ու խորամանկ ժպտում։ Ու ես նոր տեղը բերեցի….

Այ սենց ֆանտաստիկ բաներ…
Հեքիաթ…լրի՜վ հեքիաթ…հետո կասեք, թե տենց չի լինում։Հեքիաթները պատահում են նրանց հետ, ովքեր հա-վատում են հեքիաթներին…«Կառոննի ֆռազաս»…Հ.Գ. մի հազար դոլար ունենայի, տայի տատիին էլի)))
Այ հիմա, այ սենց՝ հեքիաթով բարի գիշեր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика