Կենդանակերպի ամենապոռթկուն նշանները. Նրանց հետ հարկավոր է զգույշ լինել

Երևի թե հանդիպել եք մարդու, ում հունից հանելու համար բավական է անգամ մեկ հայացքը։ Բոլոր մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ հունից դուրս են գալիս, սակայն այս կենդանակերպի նշանի մարդկանցից հաստատ պետք է զգույշ լինել։

Ցուլ

Ցլերը համառ են և անզիջում։ Երբ նրանք բարկանում են, քիչ բան է կախված ձեզանից՝ նրանց պարզապես պետք է «սառել»։ Սովորաբար նրանք զայրանում են, երբ նրանց հիասթափեցնում են, այդ ժամանակ նրանք սիրում են վիճել ձայնի ամբողջ բարձրությամբ։ Ցլերը չեն կարողանում տանել նրանց, ովքեր իրենց հունից հանում են։

Առյուծ

Իշխող և դրամատիկ առյուծները համոզված են, որ նրանք միշտ ճիշտ են։ Նրանք շատ տաքարյուն են և երբեք բաց չեն թողնում վիճաբանելու հնարավորությունը։ Եթե դուք իսկապես ձանձրացրել եք նրանց, ապա առյուծ-ները կարող են անգամ վիրավորանքների անցնել։ Եվ նույնիսկ երբ նրանք երբևէ հասկանում են իրենց սխալը, միևնույն է նրանք երբեք դա չեն խոստովանի և առաջինը ներողություն չեն խնդրի։

Կարիճ

Կարիճները կարողանում են վիճել շատ նրբանկատորեն և ճկուն։ Նրանց հարկավոր չէ բարձրացնել ձայնը, որ-պեսզի ցույց տան իրենց բարկության աստիճանը։ Նրանք հիշաչար են, դրա համար, եթե ձեզ թվում է, որ դուք հաշտվել եք, իմացեք՝ կարիճները հիշում են ամեն ինչ։ Հաճախ նրանք լինում են պասիվ-ագրեսիվ և բաց առճա-կատման փոխարեն դիմում են ծաղրանքի։

Աղեղնավոր

Սովորաբար աղեղնավորները՝ ամենաբարի և անվնաս մարդիկ են։ Սակայն, եթե բարկացնեք աղեղնավորին՝ նա ձեր երեսին կասի ողջ ճշմարտությունը։ Այս կրակոտ նշանի տակ ծնված մարդիկ զայրույթից պարզապես դուրս են գալիս հունից, և նրանց միայն կարող են մխիթարել իրենց շառավիղում գտնվող հասանելի մարդիկ։ Բարեբախաբար, այդ զայրույթի պոռթկումից հետո, երբ նրանք հանգստանում են, կարող են ի սրտե ներողութ-յուն խնդրել իրենց վարքագծի համար։

Այծեղջուր

Այծեղջուրները միշտ շատ հավաքված են և պատասխանատու։ Սովորաբար նրանցից ոչ ոք չի սպասում էմոցի-ոնալ պոռթկում։ Սակայն երբեմն զայրույթը նրանց մոտ հասնում է գագաթնակետին։ Այդ ժամանակ նրանք պատրաստ են քննադատել բոլոր շրջապատող մարդկանց։ Երբ նրանք բարկանում են, ապա սկսում են բոլոր խնդիրների և դժվարությունների համար մեղադրել ուրիշներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика