Կարդալով այս հուզիչ պատմությունը՝ ես սկսեցի լաց լինել։ Խնդրում եմ, կարդացեք այն և արեք հետևություն-ներ։Հարսանեկան զգեստների խանութում մի գեր աղջիկ զգեստ էր փորձում։ Նա ուզում էր ունենալ թագուհու տեսք այդ հատուկ օրը։
Այդ պահին խանութ են մտնում մի մայր և աղջիկ՝ իրենց պատվերի հետևից։Այդ աղջիկը շուտով պետք է ամուս-նանար։ Եվ այդ պահին նրանք, ծաղրելով և ծիծաղելով, ասում են. «Մենք մտածում էինք, որ կետերը չեն ամուս-նանաում»։
Դա լսեց խանութի վաճառողուհին, ով միաժամանակ խանութի տերն էր։ Նա հարցրեց այդ կնոջ և աղջկա ա-նունները, այնուհետև գրեց թղթի վրա մի բան և տվեց նրանց։ Դա կտրոն էր, որը մերժում էր նրանց պատվերը և վերադարձնում գումարը։
-Ինչպե՞ս թե, աղջիկս մեկ շաբաթից ամուսնանում է, մենք չենք հասցնի նոր զգեստ պատվիրել, այն էլ այսպիսի գեղեցիկ զգեստ։ Չի կարելի մերժել պատվերը, ասում էր աղջկա մայրը։Վաճառողուհին նայեց նրանց և ասաց.
«Ես չեմ ուզում, որ ձեր պատճառով ինչ-որ հարսնացու իրեն վատ զգա։ Այնպես, որ վերցրեք այս կտրոնը և հեռացեք այստեղից, քանի դեռ ես ոստիկանություն չեմ կանչել»։
Ինքնահավան և իրենց բարձր դասող մայրը և աղջիկը չգիտեին, որ խանութի տիրուհու աղջիկը ունի վահանձև գեղձի դիսբալանս, և նա նույնպես գեր է, ինչպես խանութում զգեստը փորձող հարսնացուն և նա պայքարում է ավելորդ քաշի դեմ։ Այդ պատճառով էլ խանութի տիրուհին որոշել էր լինել արդարության կողմնակից, հասկա-նալով, որ մի օր այդ նույն բանը կարող են ասել նաև իր աղջկան։
Եվ իսկապես, ցանկացած հարսնացու իրավունք ունի այդ օրը լինել շատ գեղեցիկ և անկրկնելի։ Եվ ոչ ոք իրա-վունք չունի նրան զրկելու այդ հաճույքից։