Նա պատահաբար աշխատանքի վայրում փակվեց սառցարանում. Բայց այն, ինչ պատահեց մի քանի ժամ անց՝ անգնահատելի է…

Չնայած նա սկսեց գոռալ և ուժգին թակել դուռը, սակայն ապարդյուն. նրան ոչ ոք չէր կարող լսել: Աշխատակից-ների մեծ մասն արդեն գնացել էին, իսկ դրսից հնարավոր չէր լսել, թե ինչ է կատարվում սառցարանում:

Հինգ ժամ անց, երբ նա արդեն մահվան եզրին էր, գործարանի պահակը վերջապես բացեց դուռը: Այդ օրը կինը հրաշքով փրկվեց: Երբ ավելի ուշ նա հարցրեց պահակին, թե ինչու որոշեց ստուգել սառցարանն այդ օրը, չէ որ դա իր պարտականությունների մեջ չի մտնում, պահակը պատասխանեց.

« Ես աշխատում եմ այս գործարանում արդեն 35 տարի, հարյուրավոր մարդիկ են գալիս և գնում այստեղ, սա-կայն դուք միակն եք շատերի միջից, ով ամեն առավոտ ինձ ողջունում է, իսկ երեկոյան հաջողություն մաղթում: Շատերի համար ես կարծես անտեսանելի եմ:

Այսօր, երբ դուք եկաք աշխատանքի, ինչպես միշտ ինձ ասացիք «Ողջույն»: Սակայն երեկոյան ես հետաքրքիր կերպով նկատեցի, որ չեմ լսել ձեր «հաջողություն, վաղը կհանդիպենք»-ը: Այդ պատճառով ես որոշեցի ստուգել գործարանը և շրջակայքը:

Ես այնպես եմ սովորել ձեր «բարև»-ին և «հաջողությանը»…դրանք ինձ հիշեցնում են, որ ես ինչ-որ մեկին պետք եմ: Ահա թե ինչու ես սկսեցի ձեզ ամենուր փնտրել»:Եղեք հեզաբարո,սիրեք և հարգեք նրանց, ովքեր շրջապա-տում են ձեզ, քանի որ երբեք չգիտեք, թե ինչ կլինի վաղը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика