14-ամյա աղջիկը սեփական փողերով իր համար տուն գնեց․ տան ինտերիերը զարմացրել է բոլորին

Հիշո՞ւմ եք, թե ինչով էիք զբաղված 14 տարեկանում։ Հավանաբար բակում ընկերներով գնդակ կամ տարբեր խաղեր էիք խաղում։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Յուրաքանչյուր պատանի էլ այդ տարիքում հենց այդպիսի զբաղմունք է ունեցել։ Սակայն կան երեխաներ, որոնք կարծես ավելի վաղ են մեծանում իրենց տարիքից և նրանք հետաքրքրություններով նույնպես տարբերվում են հասակակիցներից։

Ամերիկուհի Ուիլլոու Թուֆանը 14 տարեկան է, բայց նա արդեն հասցրել է ձեռք բերել սեփական տուն։ Նա այն ձեռք է բերել առցանց վաճառքի միջոցով։Աղջիկը համացանցով վաճառել էր իր համար այլևս անպիտան իրերը։ Ակյդպես նա կարողացել էր մի քանի հազար դոլար վաստակել։ Ավելին, այն օգնեց իրեն պատկերացում կազմել բիզնեսի ու բանակցելու մասին։

Նա որոշել էր այդ վաստակած գումարով անշարժ գույք գնել։Սկզբում այն ​​տունը, որը նախատեսում էր ձեռք բերել երիտասարդ ձեռներեցը, շատ թանկ էր ՝ հարյուր հազար դոլար: Բայց Ուիլլոուն հասկացել էր, որ շուտով անշարժ գույքի գները կընկնեն: Եվ նա չէր սխալվում:.

Զարմանալի է, որ տան արժեքը հասավ 16 հազար դոլարի։ Դա դեռ ամենը չէր․ նրան հաջողվեց մի փոքր էլ սակարկել և արդյունքում ունեցավ իր առաջին սեփական օթևանը։ Ծնողները դեմ էին, որ Ուիլլոուն առանձին ապրի այդքան վաղ հասակում։

Տան վերանորոգման աշխատանքներով աղջիկը որոշեց ինքնուրույն զբաղվել։ Արդյունքում ունեցավ այդպիսի տուն։Համաձայնեք, որ աղջիկը տարբերվում է իր նպատակասլացությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика