Երեխաների սննդակարգից կտրականապես պետք է հանել նրբերշիկը. հորդորում են բժիշկները

Նրբերշիկները և նմանատիպ կիսաֆաբրիկատները իրական փրկություն են տնտեսուհիների համար, երբ նը-րանք չունեն պատրաստի այլ սնունդ:Երիշիկեղենը պատրաստում են կենդանական ճարպից (բեկոն), կենդա-նիների կաշվից և մսի ավելցուկներից, թռչնի մսից, նիտրատներից, նիտրիտներից, ֆոսֆատից, կարրագինա-նից, կոշենիլից ( ներկանյութ ): Այս բոլոր հավելումների շնորհիվ նրբերշիկները դառնում են հոտավետ և ախոր-ժելի:

Բացի այս ամենը նրանցում պարունակվող համի խթանիչները կախվածություն են առաջացնում նման սննդա-մթերքից:Եթե երեխաները հրաժարվում են թարմ պատրաստված սննդամթերքից, ապա նրբերշիկներից նրանք չեն հրաժարվում, իսկ այս հանգամանքը տագնապ ու մտահոգություն է առաջացնում բժիշկների մոտ:

Ամերիկացի բժիշկները իրենց երկրում մի պարզ տեսություն են առաջ քաշում, որի համաձայն ամսական 10 նր-բերշիկից ավել նրբերշիկ ուտող երեխաները ավելի շատ հավանականություն ունեն արյան լեյկոզով հիվանդա-նալու:

Այն ապագա մայրիկները, որոնք շաբաթական մեկ անգամ հացով նրբերշիկ են ուտում, վտանգում են իրենց ա-պագա երեխայի առողջությունը, քանի որ նրանց մոտ կարող է գլխուղեղի ուռուցք զարգանալ: Իսկ այն հայրերը, որոնք, մինչև երեխայի բեղմնավորումը,չափից շատ նրբերշիկներ են օգտագործել սննդում,մեծացնում են ապա-գա երեխայի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Այս ամենի պատճառը կայանում է նրանում, որ նրբերշիկի մեջ պարունակվող նիտրատները քիմիական ռեակ-ցիայի մեջ են մտնում մսի մեջ պարունակվող ամինների հետ, ինչի հետևանքով ձևավորվում է նոր միացություն, որը կոչվում է N-նիտրոզ: Այս միացությունը վտանգավոր կանցերոգեն է, որ նպաստում է քաղցկեղի առաջաց-մանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика